480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը կոչ է արել Թուրքիային հեռու մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից
11:04
30 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել թուրքական կողմին հեռու մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից, եթե նա իսկապես անկեղծորեն ցանկանում է օգնել այս գործընթացին:

Մեկնաբանելով իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան պետք է հանվի ԵԱՀԿ ՄԻ համանախագահների կազմից Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով կամ հակառակ դեպքում այդ գործընթացի մեջ պետք է ներգրավվի Թուրքիան՝ Նալբանդյանը համարել է դրանք վերջնագրային:

«Ինչ վերաբերում է վերջնագրերին կամ այս ոճով հայտարարություններին, հատկապես եռանախագահողների ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը մասնակցություն ունենալուն, մենք արդեն արտահայտվել ենք. եթե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է օգնել այս գործընթացին, ապա պետք է մնա ինչքան հնարավոր է հեռու այս գործընթացից», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը հայկական չորս առաջատար հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ թուրքական կողմը մեկ-մեկ, երբ փակում են իր առջև դուռը, փորձում է ծխնելույզից, երդիկից ներս մտնել: «Դա առաջին անգամ չէ և ինչ-որ հատուկ զարմանք արդեն չի առաջացնում: Չեմ կարծում, որ Թուրքիան է որոշում այդ ձևաչափերի հարցը և հատկապես վերջնագրեր ներկայացնելով այս կամ այն հարցում՝ որևէ դրական արդյունքի կարող է հասնել», - նշել է Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ Սոչիում Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահի հետ միասին ասաց այն, ինչի մասին արդեն նշվել է՝ նախագահները հույս հայտնեցին, որ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները որպես եռանախագահողներ՝ նույն կարգավիճակով և ձևաչափով, կշարունակեն իրենց միջնորդությունը մինչև տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:

Մեկնաբանելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ղարաբաղյան հակամարտության գործընթացում Ֆրանսիայի ոչ չեզոք լինելու մասին Անկարայից հնչող պնդումները՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ դրանք անիմաստ հայտարարություններ են: «Սենատի կողմից հաստատված օրենքի նախագիծը ուղղված չէ ինչ-որ կոնկրետ երկրի դեմ: Հայտնի է, թե «Ում գլխին է գլխարկը վառվում»», - ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքերով՝ այն չափազանցված արձագանքը, որը վիրավորանքներով է լի Ֆրանսիայի հանդեպ, այն երկրների հանդեպ, որոնք ընդունել են Ցեղասպանությունը, հայ ժողովրդի հանդեպ, որն այս Ցեղասպանության դժբախտությունը, ողբերգությունը իր ուսերին է տարել, հայկական սփյուռքի հանդեպ սադրիչ հայտարարությունները ևս մեկ անգամ վերահաստատում են Ֆրանսիայում ընդունված օրենքի կարևորությունը և անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ժխտողականության դրսևորումներով լի թուրքական այս քաղաքականությունը ինչքան սաստականա, այնքան բերելու է նրան, որ այս կարգի որոշումներ ընդունվեն նաև այլ երկրների կողմից:

«Երբ Թուրքիան ասում է, որ Հայոց Ցեղասպանությունը միայն հայկական կողմի կարծիք է, ինչպե՞ս եք պատկերացնում, որ ասեն, թե Հոլոքոսթը միայն հրեաների կարծիք է», - ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքերով՝ Հայոց ցեղասպասնության մասին խոսում են տասից ավելի եվրոպական երկրներ և քսանից ավելի միջազգային կազմակերպություններ, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը:

«Հիշեցնեմ նաև այն, որ անգամ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով քվեարկում են դեմ կամ դեմ են դուրս գալիս Հայոց Ցեղասպանության ճանաչմանը այս կամ այն երկրում, եթե ոչ բոլորը, ապա ջախջախիչ մեծամասնությունը հայտարարում են, որ այո, սա ցեղասպանություն է: Թուրքիան հակառակն է ասում և ինքն իրեն ծուղակի մեջ է քաշում», - ասել է Նալբանդյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։