478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ֆիլմերով Ցվետանա Պասկալևայի համաշխարհային շրջագայությունը մեկնարկում է փետրվարին
15:00
27 Հունվարի 2012

Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ֆիլմերով հայտնի բուլղարացի լրագրող, ռեժիսոր-վավերագիր և հասարակական գործիչ Ցվետանա Պասկալևայի համաշխարհային շրջագայությունը մեկնարկում է փետրվարի 16-ին:

«Շրջագայության ընթացքում ես պատրաստվում եմ ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմերը ներկայացնել Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում: Արդեն մարտին բանակցություններ կսկսվեն Ֆրանսիայում և Ռուսաստանում ֆիլմերի ցուցադրության շուրջ», - ասել է նա:

Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» յոթ վավերագրական ֆիլմերի DVD տարբերակի շնորհանդեսը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին Երևանում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամ, մշակույթի գործիչներ, օտարերկրյա հյուրեր:

Ռեժիսոր-վավերագրողի խոսքերով՝ ՀՀ ԱԳՆ-ն աջակցել է իրեն շրջագայության կազմակերպման հարցում, որի տևողությունը դեռևս հայտնի չէ:

 «Շրջագայությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է», - ասել է Պասկալևան:

«Ղարաբաղի վերքերը» ֆիլմերը ձայնագրված են DVD-ի վրա վեց լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն: Ֆիլմում ներկայացված իրադարձությունները ընդգրկում են 1991 թ.-ից մինչև 1994 թ.-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի ժամանակաշրջանը: Բոլոր այդ ֆիլմերն արտացոլում են առավել նշանակալի ռազմական իրադարձությունների ընթացքն ու հեղինակի մարդկային վերաբերմունքը:

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղեկատվական պայքարի համատեքստում նա նշել է, որ Հայաստանը պետք է ավելի մեծ ակտիվություն դրսևորի՝ համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու համար:

«Կարծում եմ, որ հայկական կողմը դեռևս զիջում է տեղեկատվական պատերազմում, քանի որ իրեն ավելի պասիվ է պահում: Ճշմարտության և պատմության մասին հարկավոր է մշտապես խոսել», - կարծում է նա:

Նրա խոսքերով՝ Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն ապացուցում է, որ աշխարհը պատրաստ է փոխել իր քաղաքական դիրքորոշումները:

«Աշխարհը պատրաստ է ընկալել ճշմարտությունը, սակայն այդ ամենի համար հայկական ԶԼՄ-ները պետք է ավելի ակտիվ աշխատեն և աշխարհին ցույց տան ճշմարտությունը», - ասել է Պասկալևան:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: