483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի Սենատի որոշումը հայոց ցեղասպանության վերաբերյալ բխում է նրա ազգային շահերից. թուրքագետ
14:29
27 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի.  /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ բխում է նրա ազգային շահերից, ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: 

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը, որն այժմ պետք է ստորագրվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:

Շաքարյանը նշեց Ֆրանսիայի նախընտրական միջավայրը՝ ընդգծելով ոչ միայն հայկական համայնքի, այլ նաև աջ կողմնորոշման և ողջ Եվրոպայում թուրքական ներկայությունից հոգնած ֆրանսիացիների ձայների կարևորությունը: 

«Բացի այդ, Ֆրանսիան, տեսնելով Գերմանիայի դառը փորձը, ուր վերջին ժամանակներում թուրքերն ակտիվորեն գաղթում են, փորձել է խոչընդոտել թուրքերի ներհոսքի աշխուժացմանը»,- պարզաբանեց նա:

Այդ կապակցությամբ թուրքագետն ասաց նաև, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ակնհայտորեն նկատվում են Մերձավոր Արևելքում ազդեցիկ երկիր դառնալու հավակնություններ:

«Ֆրանսիան զգում է, որ Թուրքիան փորձում է ճնշել նրան Մերձավոր Արևելքում, և, օգտագործելով Հայոց ցեղասպանության «մահակը», կոչ է անում Անկարային կարգուկանոնի»,- ասաց նա:

Փորձագետը միաժամանակ նշեց, որ վտանգ չի տեսնում թուրքական ղեկավարության հայտարարություններում Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Ըստ նրա, անցած փորձը ցույց է տալիս, որ պատժամիջոցներն այդքան էլ տպավորիչ չեն և ավելի շատ հռետորություն են: Բացի այդ, ֆրանսիացիները նույնպես կարող են պատասխան պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Թուրքական իշխանությունները դեռևս օրինագծի ընդունումից առաջ սպառնացել էին ֆրանսիացիներին պատասխան պատժամիջոցներով, իսկ վարչապետ Թայիպ Էրդողանը հայտնել էր, որ ինքն այլևս երբեք չի մեկնի Ֆրանսիա, եթե օրենքն ընդունվի: Ֆրանսիական իշխանություններն իրենց հերթին կոչ էին արել Թուրքիային հանգստության, նշելով, որ նրան համարում են իրենց կարևորագույն գործընկերներից մեկը և ձգտում են զարգացնել երկկողմ համագործակցությունը բոլոր բնագավառներում:

Այս համատեքստում Շաքարյանը կարծիք հայտնեց այն մասին, որ Թուրքիան գործով կապացուցի ֆրանսիական ապրանքներին հայտարարած բոյկոտը:

«Ոչ մի թրքուհի չի հրաժարվի ֆրանսիական օծանելիքից միայն այն պատճառով, որ Էրդողանը կոչ է արել հրաժարվել ֆրանսիական օծանելիքից: Բացի այդ, Էրդողանը երբեք չի փակի «Պեժո» և «Ռենո» ավտոգործարանները, ավելի շուտ հակառակը, Ֆրանսիան, որպես պատիժ, կարող է հետ կանչել իր լիցենզիան Թուրքիայից»,- ասաց նա, հավելելով, որ Անկարան, շրխկացնելով դուռը, մի քանի ամիս անց այն կրկին աստիճանաբար կբացի:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: