481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի» հայ մասնակիցը կորոշվի ազգային ընտրության ընթացքում
12:34
27 Հունվարի 2012

Բաքվում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակիցը կընտրվի ազգային ընտրության ընթացքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Նրա խոսքերով՝ մոտ օրերս կհրապարակվի տեղեկատվությունն այն մասին, թե երբ է մեկնարկում ընտրությունը:

Գասպարյանը նաև հայտարարել է, որ ադրբեջական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանն ի հակառակ՝ անվտանգության երաշխիքներ Հայաստանին ուղղակիորեն չեն տրվել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Եվրատեսիլ 2012» մրցույթի գործադիր պրոդյուսեր Ադիլ Քերիմլին հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցիչներին կտրամադրվեն անվտանգության անհրաժեշտ բոլոր երաշխիքները:

«Խոսվում է անվտանգության ընդհանուր երաշխիքների մասին, սակայն հայկական կողմին առանձին որևէ երաշխիք չի տրամադրվել», - ասել է նա:

«Եվրատեսիլ 2012» մրցույթը կանցկացվի Բաքվում մայիսի 22-26-ը դեռևս կառուցվող Baku Crystal Hall համալիրում: Հայաստանը ներկայացնող մասնակիցը ելույթ կունենա մայիսի 24-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում:

Facebook սոցիալական կայքում «Նովոստի-Արմենիա» գործակալության էջում անցկացված առցանց հարցման արդյունքների համաձայն՝ Facebook-ի հայ այցելուների մեծ մասը նախընտրում է «Եվրատեսիլ 2012»-ի երգի միջազգային մրցույթի բեմում որպես Հայաստանի ներկայացուցիչ տեսնել ծագումով ղարաբաղցի արտիստի

Հունվարի 17-24-ն անցկացվող հարցմանը մասնակցել է 280 մարդ:

Այսպես, առավելագույն թվով ձայներ է հավաքել (60 ձայն) Արցախի զինվորական նվագախումբը, ևս չորս մարդ քվեարկել է Tim De Beatz ղարաբաղցի արտիստի օգտին, իսկ մեկ մարդ չի նշել կոնկրետ թեկնածուի անուն՝ ընդգծելով, որ նա պետք է Ղարաբաղից լինի:

Հարցվածների նախապատվության ցուցակի երկրորդ տեղում է Dorians ռոք-խումբը, որի օգտին քվեարկել է 56 այցելու:

Միաժամանակ 26 մարդ կարծում է, որ Հայաստանն ընդհանրապես չպետք է մասնակցի այս մրցույթին:

Առաջարկվող տարբերակներից նշվում են նաև System of a Down աշխարհահռչակ ամերիկյան ռոք-խումբը (19 ձայն), որը բաղկացած է էթնիկ հայերից, երգչուհի Սոնա Շահգելդյանը (12 ձայն), ռեգգի ոճում հանդես եկող «Ռեինկառնացիա» խումբը (7 ձայն), երգչուհի Սիրուշոն (7 ձայն) և երգիչ Արամեն (1 ձայն):

Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթը կազմակերպելու իրավունք է ստացել 2011 թ.-ին Դյուսելդորֆում կայացած մրցույթի ժամանակ Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: