478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրակեղծիքներից կարելի է խուսափել անգամ ոչ կատարյալ ԸՕ-ի դեպքում. ընդդիմադիր
17:54
26 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կարելի է խուսափել ընտրակեղծիքներից և ընտրություններն անցկացնել թափանցիկ ու արդար անգամ ներկայիս ոչ կատարյալ ընտրական օրենսդրության դեպքում, հինգշաբթի լրագրողներին հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Նախորդ ընտրությունների համեմատ՝ այժմ ընտրակեղծիքները կանխելու ավելի շատ հնարավորություն կա: Այսօր մենք ունենք տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող դիտորդներից ձևավորված համակարգ, և եթե նրանց աշխատանքը լավ համակարգվի, ապա հնարավոր կլինի խուսափել մի շարք խախտումներից, որոնք սովորաբար տեղի են ունենում ընտրությունների ժամանակ», - ասել է Արզումանյանը:

Խոսելով հարյուրտոկոսանոց համամասնական ընտրահամակարգին անցում կատարելու մասին ընդդիմադիր ուժերի պահանջների մասին՝ Արզումանյանը նշել է, որ դա կապված է նախորդ ընտրությունների «դառը փորձի» հետ:

«Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հունվարի 12-ին շրջանառության մեջ են մտցրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են մեծամասնական ընտրահամակարգի դյուրացում և անցում հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի:

«Մեր երկրում գործող ընտրական համակարգը կիրառվում է նաև մի շարք այլ երկրներում և քաղաքական ուժերի դժգոհության պատճառ չի դառնում, ինչպես դա տեղի է ունենում մեզ մոտ: Հայաստանի դեպքում ամբողջովին համամասնական համակարգը նպաստում է նրան, որ խորհրդարան կանցնեն ավելի շատ միավորումներ և դաշինքներ, որոնք համախմբված են միևնույն գաղափարախոսության շուրջ, այլ ոչ թե առանձին օլիգարխներ», - ասել է Արզումանյանը:

Նա նաև նշել է, որ երկրի ամենախոշոր ընդդիմադիր ուժերից մեկը՝ ՀԱԿ-ը (որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը), չի կարող գաղափարախոսական միություն լինել, «քանի որ այնտեղ կան ինչպես սոցիալիստական, այնպես էլ լիբերալ հայացքներ ունեցող անձինք», դա մեկ առաջնորդի շուրջ համախմբված միավորում է», - ասել է նա:

ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 6-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։