486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ստեղծված են այլընտրանքային լիարժեք զինվորական ծառայություն անցնելու բոլոր պայմանները. Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար
17:00
26 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այսօր ստեղծված են այլընտրանքային լիարժեք զինվորական ծառայություն անցնելու բոլոր պայմանները, հայտարարեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը:

Այլընտրանքային ծառայության օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2004 թվականի հուլիսի մեկին:

Կարապետյանի խոսքով` եվրոպական որոշ կառույցների ներկայացուցիչները նշում են, որ այլընտրանքային զինծառայության օրենքը վատ է իրագործվում Հայաստանում, և կրոնական աղանդների, մասնավորապես, «Եհովայի վկաների» համար պետք է հատուկ պայմաններ ստեղծվեն:

«Մենք ստեղծել ենք բոլոր պայմաններն այլընտրանքային ծառայության համար և կարծում ենք, որ չի կարելի շահարկումներ թույլ տալ այդ հարցում: Հայաստանում ապրողներն ունեն նույն իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները, և պետք է ունենան նաև որոշակի պարտավորություններ»,- նշեց Կարապետյանը:

Հանձնաժողովի ղեկավարը նաև դրական գնահատեց զինվորական հոգևորականության աշխատանքը: «Սա առաջին հերթին բխում է մեր ազգային շահերից, որ ծառայությունից դուրս աղանդների ազդեցությանը ենթարկվող զինծառայողները բանակում իրական հավատքի հնարավորություն ստանան, և սա մեծ օգուտ է բանակի համար»,- նշեց նա:

Կարապետյանը համաձայն չէ նաև այն կարծիքին, որ զինվորական հոգևարականությունը չպետք է շարային քայլով անցներ հրապարակով հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ մեր պատմության մեջ բազմիցս եղել են դեպքեր, երբ հենց հոգևորականությունն է զենքը ձեռքին գլխավորել ազգային ազատագրական պայքարը: Եվ այսօր էլ մենք վկա ենք, որ մեր հոգևորականությունը բանակում, այսպես կարելի է ասել, առաջնային գծում է: Եվ դա լավ է»,- ասաց նա: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: