478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 2012 թվականին երեք տարով կդառնա Բոլոնյան գործընթացի մայրաքաղաք
14:19
26 Հունվարի 2012

Հայաստանը 2012 թվականի հունիսին կդառնա իններորդ երկիրը, որին կվստահվի առաջիկա երեք տարիներին Բոլոնյան գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը, ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայաստանը կդառնա ԱՊՀ-ի և տարածաշրջանի առաջին երկիրը, որն դա վստահվել է, և երկրորդը՝ Արևելյան Եվրոպայում»,- ասաց նա հինգշաբթի կառավարական նիստի ընթացքում:

Նա նշեց, որ Հայաստանի ընտրությունը որպես եվրոպական բարձրագույն կրթության մայրաքաղաք դիտարկվում է որպես վստահություն նրա կրթական համակարգին, իրականացրած բարեփոխումների համապատասխանության գնահատական, ինչպես նաև կազմակերպչական ներուժի և հնարավորությունների ընդունում:

«Սա աննախադեպ երևույթ է մեր կրթական համակարգի պատմության մեջ, ինչը լուրջ պատասխանատվություն է ենթադրում»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով, քարտուղարության ազգային թիմը կձևավորվի ընթացիկ տարվա հունիսին, և մինչև 2015 թվականի հունիսը Հայաստանն իր վրա կվերցնի եվրոպական բուհական տարածքի համակարգի բարեփոխման պատասխանատվությունը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ հունիսին պետք է ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը երեք տարիների ընթացքում կհամակարգի ողջ գործընթացը կազմակերպչական տեսանկյունից և որում կընդգրկվեն այնպիսի կառույցներ, ինչպես Ոստիկանությունը, Ֆինանսների նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը:

Նախարարը պարզաբանեց նաև, որ մոտավոր հաշվարկներով, Հայաստանին պետք է մոտ 1 մլն եվրո եռամյա գործունեության համար, ընդ որում՝ պահանջվող գումարի մոտ 90 տոկոսը տեսականորեն արդեն հավաքվել է:
«Ֆինանսական հարցերի լուծման համար առաջիկա երեք տարիներին մենք ունենք Եվրամիության խոստացած դրամաշնորհը, որի միջոցներն էապես կկրճատեն ծախսերը, .բացի այդ, մասնավոր հատվածը և բուհական համակարգը նույնպես պատրաստ են որոշակի ներդրումներ իրականացնել»,- ասաց Աշոտյանը:

Բոլոնյան գործընթացը Եվրոպայի երկրների կրթական համակարգերի մերձեցման և ներդաշնակեցման գործընթաց է՝ եվրոպական բարձրագույն կրթության միասնական տարածքի ձևավորման նպատակով: 1999 թվականի հունիսի 19-ին Բոլոնիայում (Իտալիա) կայացած հատուկ խորհրդաժողովում 29 եվրոպական պետությունների կրթության նախարարները ընդունել են «Եվրոպական բարձրագույն կրթության գոտի» կամ Բոլոնյան հռչակագիրը:

Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թվականին՝ ստանձնելով բուհական և հետբուհական կրթությունը կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորությունը: Ներկայում Բոլոնյան գործընթացին մասնակցում է աշխարհի 45 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: