486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Լատվիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկու երկրների հետագա համագործակցության հեռանկարները
12:45
26 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկևիչսին և քննարկել մի շարք ոլորտներում երկու երկրների հետագա համագործակցության հեռանկարները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչսը քննարկել են պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հայաստանի և Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության եւ միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը: Հաղորդագրության համաձայն, քննարկման կարևոր կետը եղել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումն ու խորացումը:

«Էդգարս Ռինկևիչսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում երկուստեք շեշտվել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Ավելի վաղ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Ադնրիս Բեզինշի հետ և փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Հանդիպման վերջում Էդվարդ Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: Ընդունելով հրավերը՝ Էդգարս Ռինկևիչսն առաջարկել է այցելությունն իրականացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Նալբանդյանը նաև այցելել է լատվիական Սեյմ և հանդիպում ունեցել Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: