480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանին նվիրված գրքույկ է հրատարակվել Սբ. Էջմիածնում
11:00
26 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրականագետ Արշակ Մադոյանի «Ամենեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին» գրքույկը՝ նվիրված Հայկական բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանին, լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնում՝  Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ:

««Ամենաեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին» գրքույկն ամփոփում է 4-21-րդ դարերին վերաբերող ռազմահայրենասիրական մանրապատումներ, որոնք արտացոլում են հայ իրականության մեջ հայրենիք և Եկեղեցի հասկացությունների սերտ միությունը: Այստեղ բացահայտվում է հայի այն ըմբռնումը, որ եթե մեկը սուր է բարձրացնում իր կրոնի ու Եկեղեցու դեմ, ուստի վտանգված է նաև ազգը, հայրենիքը և մայրենի լեզուն»,- նշեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Գրքույկում նաև արտահայտված է հայի` իր սրբազան արժեքների համար թշնամու դեմ պայքարելու ոգեկան արիությունը:

Սբ. Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել նաև Արարատ քահանա Պողոսյանի պատրաստած «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատենագիտությունը. «Էջմիածին» ամսագիր, 1970-2010» գիրքը:

Գիրքը պարունակում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերաբերող «Էջմիածին» ամսագրում առկա նյութերի` մասնավորապես նրա հովվական և հովվապետական այցելությունների, տարբեր եկեղեցիներում մատուցած Պատարագների, Մայր Աթոռ ժամանած զանազան հյուրերի, քաղաքական և մշակութային գործիչների հետ հանդիպումների, հայրապետական քարոզների, կոնդակների, ողջունագրերի, հեռագրերի, մահախոսականների, վճիռների, այլ եկեղեցիների հոգևոր պետերի հետ փոխանակած ողջույնի հեռագրերի ու գրությունների առանձին մատենագիտությունը:

Գիրքը տպագրվել է Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: