477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդական նվագախմբի և ջութակահար Ռոման Սիմովիչի կատարմամբ երևանյան համերգին կհնչեն հազվադեպ ստեղծագործություններ
15:05
25 Հունվարի 2012

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի բրիտանացի ջութակահար Ռոման Սիմովիչի մասնակցությամբ հունվարի 26-ին Երևանում կայանալիք համերգի ընթացքում կհնչեն հայտնի կոմպոզիտորների հազվադեպ ստեղծագործությունները, ասաց նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

«Վաղվա համերգային ծրագիրը հետաքրքիր և հագեցած կլինի: Մենք կկատարենք Շոսոնի սիմֆոնիան, որը դեռ չի հնչել Հայաստանում: Տեղի կունենա նաև Կարեն Անանյանի ստեղծագործությունների պրեմիերան, որը նվիրված է մեր նվագախմբին: Կհնչի նաև Կորնգոլդի սիմֆոնիան, որը բավականին բարդ և հազվադեպ կատարվող ստեղծագործություն է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սմբատյանը:

Նա տեղեկացրեց, որ նվագախմբի հետ Սիմովիչի փորձերը տեղի կունենան միայն չորեքշաբթի, քանի որ երաժիշտը վերջերս է Հայաստան ժամանել: Չեռնոգորցի հայտնի ջութակահար, Լոնդոնի Սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Ռոման Սիմովիչն իր հերթին նշեց, որ մեծ ոգևորությամբ է ընդունել Երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթի առաջարկը:

Ըստ Սիմովիչի՝ նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին առաջին անգամ լսել է  Լոնդոնում՝ Ռուսական ազգային նվագախմբի մենակատար Միխայիլ Սիմոնյանից, իսկ ավելի ուշ ծանոթացել է նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

Նա հույս հայտնեց, որ Հայաստան առաջին այցը համատեղ համագործակցության սկիզբ կդառնա:

Խոսելով համերգային ծրագրի մասին` ջութակահարը մասնավորապես նշեց, որ ավստրիացի կոմպոզիտոր, «Օսկար» կինոմրցանակի հաղթող Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի երաժշտությունը տարբերվում է թեթևությամբ և ձայների գեղեցկությամբ:

Մամուլի ասուլիսից անմիջապես հետո Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը վարպետության դասեր է անցկացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների համար:

2005թ. Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթին Ռոման Սիմովիչն արժանացել է առաջին մրցանակին: Որպես մենակատար՝ Սիմովիչը ելույթ է ունեցել այնպիսի հայտնի կոլեկտիվների հետ, ինչպիսիք են՝ «Ամադեուս» կամերային նվագախումբը, Ֆրանց Լիստի անվան Camerata Բեռնի նվագախումբը և Ռումինական սիմֆոնիկ նվագախմբերը, Թայլանդի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը:  

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005 թ.-ի նոյեմբերին, 2008 թ.-ին ստացել է պետական նվագախմբի կարգավիճակ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: