486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է մինչև 2016թ.-ը կրկնակի բարձրացնել դատական համակարգի նկատմամբ բնակչության վստահության մակարդակը
14:40
25 Հունվարի 2012

ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է մինչև 2016թ.-ը կրկնակի բարձրացնել դատական համակարգի նկատմամբ բնակչության վստահության մակարդակը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Հրայր Թովմասյանը:

«Մենք 2012-2016թթ. Դատաիրավական բարեփոխումների համալիր և բավականին հավակնոտ ծրագիր ենք մշակել: Այսօր, սոցհարցումների տվյալների համաձայն, բնակչության 70-80 տոկոսը չի վստահում դատական համակարգին: Մենք ցանկանում ենք առնվազն նվազագույնի՝ 30-40 տոկոսի, հասցնել այդ ցուցանիշը»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ դատաիրավական համակարգն այսօրվա դրությամբ նախկինի նման մնում է ամենապրոբլեմատիկներից մեկը: «Խնդիրները տարբեր են, դրանք առկա են և դատախազությունում, և դատարաններում, և նոտարներում, և փաստաբանների մոտ, և ԶԼՄ-ներում»,- նշեց նա:

Թովմասյանը երեք կարևորագույն նպատակներ նշեց, որոնց կհետևի դատաիրավական բարեփոխումների նոր ծրագիրը՝ որպես դրանցից մեկը նշելով պաշտոնատար անձանց պատասխանատվության հստակ մեխանիզմների հաստատումը:

«Բացի այդ, անհրաժեշտ է վերացնել միմյանց հակասող որոշումները: Անհրաժեշտ է միասնական համակարգ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ինչ դատավճիռներ են կայացվել համանման խախտումների վերաբերյալ»,- ընդգծեց նա:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ծրագրի համաձայն՝ ենթադրվում է դատական մարմնի ձևավորման մեխանիզմների փոփոխում: «Այդ փոփոխման արդյունքները կարող են զգացվել ոչ միանգամից: Բացի տեսական գիտելիքներից, դատավորներին նաև այլ չափանիշներ կներկայացվեն՝ էթիկայի նորմերին հետևելուց և վարքից մինչև ֆիսկալ անկախությունը»,- ավելացրեց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: