486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում և Վարշավայում նախատեսվում է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսներ կազմակերպել
12:41
25 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրատպության 500-ամյակին նվիրված մի շարք ցուցահանդեսներ է նախատեսվում անցկացնել Երևանում և Վարշավայում, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հանդիպման արդյունքները:  

«Դեսպանը, մասնավորապես, առաջարկեց Երևանում կազմակերպել լեհ հեղինակների՝ Հայաստանին նվիրված գրքերի  ցուցահանդես, ինչը նախարար Հասմիկ Պողոսյանը հավանությամբ ընդունեց՝ առաջարկելով մասնակցել հայկական թեմատիկայով հրատարակությունների, նաև  թարգմանական գրականությանը նվիրված  երևանյան ցուցահանդեսներին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հասմիկ Պողոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում 2012 թ. կայանալիք «Գրական Տապան» նախագծին, որին մասնակցելու հրավիրեց Վարշավայի պետական համալսարանի պրոֆեսոր, Գրիգոր Նարեկացու գործերի  լեհերեն թարգմանիչ Մարեկ Ստարովեյսկուն:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը այս տարի  հատուկ հյուրի կարգավիճակով է մասնակցելու Վարշավայի գրքի ցուցահանդես-տոնավաճառին: Նա նշել է, որ այդ ուղղությամբ հայկական կողմը տանում է նախապատրաստական աշխատանքներ, և մշակվում է Հայաստանի տաղավարի հայեցակարգը:

Նախարարը նաև առաջարկել է Վարշավայի ազգային գրադարանում, ինչպես եվրոպական այլ երկրների ազգային գրադարաններում, կազմակերպել հայ հնատիպ գրքի ցուցահանդես` ներկայացնելով նաև Վարշավայի գրադարանի ֆոնդերում պահվող հնատիպ հայալեզու գրականությունը:

Դեսպան Զդիսլավ Ռաչինսկու առաջարկով կողմերն անդրադարձել են նաև Լեհաստանում ընթացիկ տարվա ամռանն անցկացվելիք ազգագրական փառատոնին հայկական կողմի մասնակցության, ինչպես նաև Երևանում առաջին անգամ լեհական ազգագրական երգի-պարի համույթի ելույթների հնարավորության հարցին:

Դեսպանը պատմել է նաև  Լվովում լեհ ճարտարապետ վերականգնողների կողմից հայկական պատմամշակութային հուշարձանում վերականգնողական աշխատանքների իրականացման մասին և ցանկություն է հայտնել Երևանում կազմակերպել գործընթացին նվիրված ցուցահանդես:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: