478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան խնդրին նվիրված Սոչիի եռակողմ հանդիպումը նախընտրական նպատակներ էր հետապնդում. Դաշնակցություն
16:59
24 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այս երկրներում ընտրությունների նախաշեմին բարենպաստ տպավորություն ստեղծելու փորձ էր, կարծում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Սոչիում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված թվով տասներորդ եռակողմ բանակցություններ են անցկացրել, որի արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել, որում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնության ձեռք բերումը

«Կարծում եմ, որ Սոչիի հանդիպումն ու համատեղ հայտարարությունն, իրականում, այդ երկրների կողմից դրական նախընտրական տպավորություն ստեղծելու փորձ էին, ոչ ավելին: Պարզ է, որ այս ողջ ժամանակահատվածում միջնորդ-երկրները, մասնավորապես Ռուսաստանը բոլոր ուժերով կփորձեն խուսափել պատերազմից ղարաբաղյան հակամարտության գոտում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մանոյանը:

2012 թ.-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն Ռուսաստանում և խորհրդարանական ընտրություններ՝ Հայաստանում, իսկ հաջորդ տարի նախագահական ընտրություններ են անցկացվելու Ադրբեջանում:

Միաժամանակ Մանոյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների, հատկապես Ռուսաստանի ջանքերը կկենտրոնանան պատերազմից խուսափելու վրա:

Այս ամենի կապակցությամբ նա պատահական չհամարեց Սոչիի հանդիպման ժամանակ շփման գծում մոնիտորինգ իրականացնելու մասին որոշումը:

«Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ ստեղծել որոշակի բարենպաստ մթնոլորտ և տպավորություն, սակայն իրական գործընթաց չկա և չի էլ լինի», - նշել է Մանոյանը:

Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Ադրբեջանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունների ընթացքում բարենպաստ տպավորություն ստեղծելով, ՄԱԿ ԱԽ-ում անդամակցության երկու տարվա ընթացքում անուղղակի կերպով կձգտի խանգարել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 2011 թ.-ի հոկտեմբերի 24-ին Ադրբեջանին ընտրել է ԱԽ ոչ մշտական անդամ երկու տարի ժամկետով: ՄԱԿ-ի ԱԽ-ում ներառված է 15 պետություն, որոնցից հինգը մշտական անդամներ են, ունեն վետոյի իրավունք: Այդ պետություններն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Մնացած անդամ-երկրները փոխվում են ռոտացիոն հիմքով:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: