485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին և մոտ օրերս կհրապարակի մասնակցի անունը
16:49
24 Հունվարի 2012

Հայաստանը մայիսի 22-26-ը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելու վերջնական որոշում է ընդունել և մինչև հունվարի վերջը կհրապարակի մասնակցի անունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Հայաստանը հունվարի 17-ին մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել: Գասպարյանի հայտարարությամբ՝ սա նախորդ տարիների նման սովորական ընթացակարգ է:

«Մրցույթի պայմանների համաձայն՝ մինչև մարտի կեսը պետք է ներկայացվի ինչպես մասնակցի անունը, այնպես էլ ընտրված երգը: Մինչ այդ բոլոր աշխատանքները կարող են տարբեր կերպ ընթանալ», - ասել է Գասպարյանը:

Նրա խոսքերով՝ առաջիկայում մրցույթի ղեկավարությունը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կխոսվի նաև այն մասին, ինչ սկզբունքներով կընտրվի «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցող հայ արտիստը:

Հայկական կողմն իր պատվիրակության անվտանգության լուրջ երաշխիքներ էր սպասում ոչ միայն ընդունող երկրի, այլև Եվրոպական հեռարձակողների միության, միջազգային այլ կազմակերպությունների կողմից, որոնք պատասխանատու են 2012թ.-ի մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլի անցկացման համար:

Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթը կազմակերպելու իրավունք է ստացել 2011 թ.-ին Դյուսելդորֆում կայացած մրցույթի ժամանակ Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։