481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ երիտասարդ ակտիվիստները Ֆրանսիայի դեսպանության մոտ ակցիա են անցկացրել՝ որպես երախտագիտություն ցեղասպանության մասին օրենքն ընդունելու համար
15:52
24 Հունվարի 2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը երեքշաբթի ակցիա է անցկացրել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ որպես երախտագիտություն նախօրեին Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման համար:

Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011 թ.-ի դեկտեմբերի 22-ին ընդունեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:

ՀՀԿ երիտասարդ ակտիվիստներին ընդառաջ դուրս է եկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, և հավաքվածների բարձր ծափահարությունների ներքո ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդ Կարեն Ավագյանը ողջ հայ ժողովրդի անունից խորը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին:

Ավագյանն ընդգծել է, որ իրենց նպատակն էր անկեղծ երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, բայց շատ ցանկացողներ աշխատանքի պատճառով չեն կարողացել մասնակցել ակցիային:

«Մենք հատուկ ենք այդ ժամին կազմակերպել ակցիան, որպեսզի Ֆրանսիայի բնակիչները՝ արթնանալով և հեռուստացույցը միացնելով, տեսնեն Հայաստանի  երախտագիտության խոսքը»,- ասել է նա:

Նա ավելացրել է, որ այդ ակցիան միջոցառումների ողջ փուլ է բացում, որոնք նախատեսված են Ֆրանսիային և ողջ ֆրանսիացի ժողովրդին երախտագիտություն հայտնելու շրջանակներում:

Ավելի ուշ հավաքվածներին են միացել նաև ՀՅԴ երիտասարդական թևի ակտիվիստները: Ըստ որոշ գնահատականների՝ ակցիային մասնակցել է հարյուրից ավել մարդ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: