482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 100 տոկոսանոց համամասնական համակարգի պահանջի շուրջ շահարկումներն անարդար են. փոխխոսնակ
15:36
24 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անարդար է համարում ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու վերաբերյալ պահանջի շուրջ շահարկումները:

«Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հունվարի 12-ին շրջանառության մեջ են մտցրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են մեծամասնական ընտրահամակարգի դյուրացում և անցում հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի:

Բացի այդ, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության որոշ ներկայացուցիչներ նույնպես դրական են գնահատել այդ նախաձեռնությունը:

«Չեմ կարծում, որ դա այսօր կարևորագույն հարց է մեր հանրության համար... Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում՝ այս կամ այլ պայմաններից կախված, տարբեր ընտրական համակարգեր են գործում»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Շարմազանովը:

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող փոխխոսնակը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու ժամանակ ոչ ոք՝ բացառությամբ առանձին ընդդիմադիրների, չի բարձրացրել լիովին համամասնական համակարգին անցնելու վերաբերյալ հարցը:

Նա հիշեցրեց նաև, որ ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերների հետ բարեփոխված Ընտրական օրենսգիրք է մշակել, և այդ փաստաթուղթն արժանացել է եվրոպացի գործընկերների և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականներին:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ի մայիսին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: