483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը նախընտրում են «Եվրատեսիլ 2012» մրցույթին ուղարկել ղարաբաղյան ծագում ունեցող արտիստի. հարցում
13:45
24 Հունվարի 2012

Facebook-ի հայ այցելուների մեծ մասը նախընտրում է մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի երգի միջազգային մրցույթի բեմում որպես Հայաստանի ներկայացուցիչ տեսնել ծագումով ղարաբաղցի արտիստի, այսպիսին են Facebook սոցիալական կայքում «Նովոստի-Արմենիա» գործակալության էջում անցկացված առցանց հարցման արդյունքները:

Այսպես, առավելագույն թվով ձայներ է հավաքել (60 ձայն) Արցախի զինվորական նվագախումբը, ևս չորս մարդ քվեարկել է Tim De Beatz ղարաբաղցի արտիստի օգտին, իսկ մեկ մարդ չի նշել կոնկրետ թեկնածուի անուն՝ ընդգծելով, որ նա պետք է Ղարաբաղից լինի:

Հարցվածների նախապատվության ցուցակի երկրորդ տեղում է Dorians ռոք-խումբը, որի օգտին քվեարկել է 56 այցելու:

Միաժամանակ 26 մարդ կարծում է, որ Հայաստանն ընդհանրապես չպետք է մասնակցի այս մրցույթին:
Առաջարկվող տարբերակներից նշվում են նաև System of a Down աշխարհահռչակ ռոք-խումբը (19 ձայն), որը բաղկացած է էթնիկ հայերից, երգչուհի Սոնա Շահգելդյանը (12 ձայն), ռեգգի ոճում հանդես եկող «Ռեինկառնացիա» խումբը (7 ձայն), երգչուհի Սիրուշոն (7 ձայն) և երգիչ Արամեն (1 ձայն):

Մնացած այցելուների համար սկզբունքային չէ, թե ով կներկայացնի Հայաստանը մրցույթի ժամանակ: Այսպես, 15 մարդ պատասխանել է, որ նրանք անտարբեր են, ևս երկուսը բացարձակ անհետաքրքրություն են արտահայտել, չորս մարդ առաջարկում է ինքն իրեն՝ որպես մրցույթի մասնակից, հարցման 34 մասնակից աջակցում է ամերիկացի դերասան Չակ Նորիսի թեկնածությանը:

Հատկանշական է, որ հարցվածները նշել են նաև աշխարհահռչակ երգիչ Բռունո Մարսի և ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի անունը (մեկական ձայն):

Հունվարի 17-24-ն անցկացվող հարցմանը մասնակցել է 280 մարդ:

«Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նախորդ երեքշաբթի տեղեկացրել էր, որ Հայաստանը մրցույթի մասնակցության հայտ է ներկայացնել, սակայն երկրի կոնկրետ ներկայացուցչի հարցը կորոշվի ավելի ուշ:

Հայկական կողմն իր պատվիրակության անվտանգության լուրջ երաշխիքներ էր սպասում ոչ միայն ընդունող երկրի, այլև Եվրոպական հեռարձակողների միության, միջազգային այլ կազմակերպությունների կողմից, որոնք պատասխանատու են 2012թ.-ի մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլի անցկացման համար:
Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթը կազմակերպելու իրավունք է ստացել 2011 թ.-ին Դյուսելդորֆում կայացած մրցույթի ժամանակ Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: