483.99
+0.13
574.4
+1.51
8.28
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կանցկացվեն Առնո Բաբաջանյանի 91-ամյա հոբելյանին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան և համերգ
19:00
23 Հունվարի 2012

Լեգենդար հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 91-ամյա հոբելյանին  նվիրված համերգը և նրա կյանքի ու ստեղծագործության մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Երևանում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ Ժակ Հակոբյանը:

Նախօրեին լրացել է Բաբաջանյանի 91 տարին:

Ըստ Հակոբյանի՝ «հայկական հզոր խմբի»՝ Առնո Բաբաջանյանին, Էդվարդ Միրզոյանին, Ղազարոս Սարյանին, Ադամ Խուդոյանին և Ալեքսանդր Հարությունյանին նվիրված համերգի ընթացքում կհնչեն խորհրդային շրջանի հինգ լեգենդար հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Միջոցաումը տեղի կունենա հունվարի 28-ին Երևանի Կամերային երաժշտության տանը:

Ինչպես տեղեկացրեց Հակոբյանը, փետրվարի 13-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Առնո» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է ականավոր կոմպոզիտորի և դաշնակահարի կյանքի և ստեղծագործության մասին: Կինոժապավենի ռեժիսորն է Էդուարդ Համբարձումյանը:

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թ.-ին, Երևանում, ուսուցչի ընտանիքում։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է դեռ ինը տարեկանում։

Ունենալով ակադեմիական երաժշտական կրություն և բազմաթիվ լուրջ ստեղծագործություններ՝ Առնո Բաբաջանյանը հիշվել է խորհրդային ժամանակների երգերի իսկապես հայտնի մեղեդիներով։

Նա աշխատել է այնպիսի հայտնի պոետների հետ, ինչպիսիք են Ռեգիստանը, Ռոժդեստվենսկին, Եվտուշենկոն, Ոզնեսենսկին, Դեմենտևը, Դոբրոնրավովը։

Կոմպոզիտորին հաջողություն և ճանաչում բերեցին Եվտուշենկոյի խոսքերի հիման վրա գրված երգերը («Մի շտապիր» 1963, «Սատանայի անիվ» 1968, «Քո հետքերը» 1975), Ոզնեսենսկու՝ («Սիրո տարի» 1974, «Մոսկվա-գետ» 1974, «Վերադարձրու ինձ երաժշտությունը» 1975, «Փարիզյան ձյուն» 1975), Դերբենևի՝ («Երկրագնդի լավագույն քաղաքը»  1964), Խարիտոնովի՝ («Հեռավոր ճանապարհ» 1975, «Անուններ» 1975)։

Քիչ չէ աշխատել կոմպոզիտորը նաև էստրադային երաժշտության, գործիքային ջազի, երաժշտաթատերական ժանրի բնագավառում։ Նա գրել է «Բաղդասար քեռի», «Հարսնացուն հյուսիսից», «Իմ սիրտը լեռներում է» մյուզիքլները։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։
14:55
24 Նոյեմբերի 2017
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (ՖՈՏՈ)
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։