486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևն ու Սարգսյանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները
12:08
23 Հունվարի 2012

Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը երկուշաբթի Սոչիում կայացած հանդիպման ժամանակ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ են քննարկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մեզ մոտ այստեղ՝ Սոչիում, ձմեռային հանդիպումների բարի ավանդույթ է ձևավորվել, և ես այդ հարցում մի շարք բարի խորհրդանիշներ եմ տեսնում», - զրույցը սկսել է ՌԴ նախագահը: Մեդվեդևը հիշեցրել է, որ նախորդ տարին վատ չի ավարտվել ապրանքաշրջանառության տեսակետից, երկու երկրների միջև գործնական կապեր են զարգանում: «Բիզնեսն անդրադառնում է մեր հարաբերությունների բոլոր ոլորտների վրա», - նշել է ՌԴ նախագահը:

Բացի երկկողմ հարաբերություններից, նա առաջարկել է քննարկել նաև տարածաշրջանային խնդիրները: «Կան մի շարք բարդ մարտահրավերներ, այդ թվում նաև այս տարածաշրջանում», - նշել է նա:
Բացի այդ, առաջնորդներն ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը:

Սարգսյանն իր հերթին նման հանդիպումները «շատ օգտակար է» համարել:
«Շնորհակալություն ղարաբաղյան խնդրի լուծման նպատակով Ձեր գործադրած ջանքերի համար», - դիմել է նա Մեդվեդևին: «Այս հանդիպումներն և այն ժամանակը, որը Դուք հատկացնում եք այս աշխատանքին, թույլ են տալիս քիչ թե շատ վերահսկվող իրավիճակ պահպանել», - ավելացրել է նա:

Սարգսյանը նաև նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է տալիս քննարկել նաև երկկողմ հարաբերությունները, որոնք ևս դրական են զարգանում: «Շնորհակալություն մեծ նախագծեր քննարկելու Ձեր պատրաստակամության համար», - ավելացրել է ՀՀ նախագահը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել են Սոչի ՌԴ նախագահի հրավերով:
Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հայտարարել են, որ ցանկանում են կրկին հանդիպել 2011թ.-ի դեկտեմբերի սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ անցկացնելու համար: Վիլնյուսում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հանդիպումից հետո այս մասին տեղեկություն էր հրապարակվել ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
2008թ.-ից ի վեր ինը եռակողմ հանդիպում է կազմակերպվել: 2011թ.-ին Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը հանդիպել են երկու անգամ՝ մարտի 5-ին Սոչիում և հունիսի 24-ին Կազանում:
Կազանում կայացած գագաթնաժողովի ժամանակ երկրներին հաջողվեց մերձեցնել դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի վիճահարույց դրույթների շուրջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։