482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր ՀԱԿ-ը փետրվարի 17-ից կվերսկսի հանրահավաքները. մամուլի ծառայություն
11:51
20 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱԿ-ը հայտարարում է փետրվարի 17-ից հանրահավաքային ալիքի վերսկսման մասին, որոնց հիմնական պահանջը կլինի երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովող մեխանիզմների ձևավորումը, հաղորդում է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության՝ կոնգրեսը նախօրեին արդեն հաստատել և հրապարակել է իր նախընտրական պլատֆորմը, որում ներառված են արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման առաջարկները, ինչպես նաև երկրում իրավական իշխանության հաստատումը:

«Փաստաթղթում ընդգրկված պահանջներից մեկը խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական համակարգով անցկացնելու խնդիրն է, որը այժմ հետապնդում են նաև խորհրդարանական երկու ուժեր», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ՀԱԿ-ը ողջունում է քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով կազմակերպված ֆորումի անցկացումը:

«Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հինգշաբթի շրջանառության մեջ են մտցրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են մեծամասնական ընտրահամակարգի դյուրացում և անցում հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի:

Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է 2008թ. օգոստոսի 1-ին՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:  ՀԱԿ-ի կազմում են կան մոտ 20 կուսակցություններ և կազմակերպություններ: Կոնգրեսի հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է: ՀՀԿ-ի գլխավորած իշխող կոալիցիայի կազմում են «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։