484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու ամրացման հրատապ աշխատանքները կսկսվեն այս տարի
17:49
19 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու ամրացման և վերականգնման հրատապ աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարում հունվարի 9-ին տեղի ունեցած հրդեհից հետո, ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հայաստանի մշակույթի նախարարության փորձագիտական խումբը` Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ, Թբիլիսիում է եղել հունվարի 11-13-ը՝ Սուրբ Նշան եկեղեցում բռնկված հրդեհի հանգամանքները պարզելու նպատակով: Խումբը պարզել է, որ բռնկման պատճառ կարող էր լինել հրատեխնիկայի, բենգալյան կրակի, հրավառության անզգույշ օգտագործումն անչափահասների կողմից:

Բռնկումը տեղի է ունեցել եկեղեցում գտնված թղթի կիսայրված կույտի միջին շերտերում, ինչն ուղեկցվել է ծխով: Հրշեջների կողմից ծխի վերացման նպատակով ջրի օգտագործման հետևանքով գրունտը նստել է, ինչի արդյունքում փլուզվել է եկեղեցու հարավ-արևելյան մասի սյունը, որը նախկինում վթարային վիճակում էր:

«Վրացական կողմն արդեն բյուջեից միջոցներ է տրամադրել եկեղեցու ամրացման համար», - լրագրողներին ասել է Պողոսյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո:

Վրացական կողմի տվյալներով, եկեղեցու նախնական վերականգնումը կկազմի մոտ 1,4 մլն լարի (838 հազ դոլար):

Նախարարը նշեց, որ վերականգնողական աշխատանքների նախագծման  աշխատանքներին մասնակցում են ինչպես վրացական, այնպես էլ հայկական կողմերը, այդ թվում, կոնստրուկտոր, ճարտարապետ, հնագետ, որմնանկարների մասնագետ, ինչպես նաև հայկական ԱԳՆ-ի փորձագետ:

«Այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության կգան, վրացական կողմը կսկսի եկեղեցու ամրացման աշխատանքներ, ինչը կբացառի հետագայում հնարավոր փլուզումների հավանականությունը: Նրանք խոստացել են հետագայում էլ ընդհանուր վերականգնողական աշխատանքներ կատարել»,- պարզաբանեց նա:

Պողոսյանը միաժամանակ հայտնեց, որ մտադիր է մեկնել Թբիլիսի և իր վրացի գործընկերոջ հետ քննարկել հայկական մշակութային ժառանգության հետ կապված բոլոր հարցերը:

Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնում: Եկեղեցու կառուցումը սկսվել է Ամիր Բեբությանի և նրա որդի Ասլամազի նախաձեռնությամբ 1701 թ.-ին: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: