480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հասարակության մեջ կարծրատիպերը խախտում են կանանց իրավունքները. օմբուդսմեն
15:50
19 Հունվարի 2012

Հայ հասարակությունում ձևավորված կարծրատիպերը խախտում են կանանց իրավունքները, հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հինգշաբթի «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ:

«Կան կարծրատիպեր, որոնք արտահայտվում են ազգային ասացվածքներով՝ «Կնոջ մազերը երկար են, խելքը՝ կարճ», «Լսիր կնոջն ու հակառակն արա» և այլն: Մինչև այդ ցավոտ և սխալ պատկերացումները մեր հասարակությունից չվերանան, տղամարդիկ և կանայք հավասար դիրքերում չեն լինի»,- ասաց նա:

Օմբուդսմենի խոսքով՝ Հայաստանում հասարակական որոշակի դիմակայություն կա գենդերային հավասարության հարցերի քննարկմանը:

«Մարդիկ կարծում են, որ Հայաստանում տղամարդկանց և կանանց միջև անհավասարության խնդիր չկա, և այդ խնդիրն արհետսականորեն մեր վզին է փաթաթվում արևմտյան երկրների կողմից, որոնք վատ են պատկերացնում մեր ավանդույթներն ու հասարակական կարգը»,- նշեց նա:

Անդրեասյանը կտրականապես համաձայն չէ նմանատիպ հայտարարությունների հետ՝ ընդգծելով, որ Հայաստանում գոյություն ունի նաև ընտանեկան բռնության խնդիրը, և, անկասկած, առկա են տղամարդկանց և կանանաց անհավասար մրցակցային պայմաններ տարբեր բնագավառներում:

«Սակայն եթե բոլորը հասկանում են, որ բռնությունը վատ երևույթ է, ապա քչերն են գիտակցում այսօր տղամարդկանց և կանանց հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը»,- ասաց նա:

Օմբուդսմենը հայտնեց, որ «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը չի պարունակում խտրական դրսևորումները բացառող հստակ մեխանիզմներ, սակայն կարող է հասարակությունում կարծրատիպերի վերացմանը նպաստող սահմանումներ տալ:

«Օրինագիծը չի պատասխանում բոլոր հարցերին, այն ավելի դեկլարատիվ բնույթ է կրում, այնուամենայնիվ, եթե մենք ճիշտ լրամշակենք այն և հետագայում ճիշտ կիրառենք գործնականում, ապա այն կարող է գենդերային հավասարության գործուն մեխանիզմ լինել»,- ասաց Անդրեասյանը:

«Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը նախաձեռնվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Օրինաց Երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ համատեղ և արդեն ընդգրկվել է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։