481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանում կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը
14:02
19 Հունվարի 2012

Եվրոպայի միության և ԵԱՀԿ համատեղ ծրագիրը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, մեկնարկեց հինգշաբթի, լրագրողներին հայտնեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության նոր ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան (Traian Hristea):

«Մեր խնդիրն է նպաստել Հայաստանում ազնիվ ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը 2012-2013 թվականներին, և այդ նպատակով մենք նախագծի իրականացմանը հատկացրել ենք 1,7 մլն եվրո, որոնք կտրամադրվեն ԵԱՀԿ-ին, որն էլ կիրագործի այդ նախագիծը»,- ասաց Հրիստեան:

Ըստ նրա, ծրագիրը մի շարք սեմինարների և թրեյնինգների անցկացում է նախատեսում ընտրահանձնաժողովների անդամների և ոստիկանների հետ, ինչպես նաև հասարակության իրազեկվածության մակարդակը ընտրական իրավունքների և ընթացակարգերի վերաբերյալ:

«Բացի տվյալ ծրագրից, մենք ծրագրում ենք հետագայում էլ օգնել Հայաստանին հասարակության ժողովրդավարացման գործընթացում, և շուտով կֆինանսավորենք ընտրությունների հետ կապված ևս մեկ նախագիծ, բայց արդեն ուղղված քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացմանը և գենդերային հավասարության խնդրի լուծմանը»,- նշեց Հրիստեան:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հովֆստրան իր կողմից նշեց, որ ԵԱՀԿ-ն առաջիկայում թրենինգներ կսկսի ավելի քան 15 հազ քաղաքացիների համար, ովքեր ընդգրկվելու են ընտրահանձնաժողովներում:

«Մենք սերտ համագործակցություն ենք նախատեսում ոստիկանության հետ, որ աջակցենք ընտրությունների վերաբերյալ քաղաքացիների բողոքներին և դժգոհությանն արձագանքելու գործընթացում, ինչպես նաև մտադիր ենք իրանացնել ընտրատեղամասերի տեխնիկական վերազինում՝ նրանց միջև կապ հաստատելու համար»,- ասաց Հոֆստրան:

Նա ավելացրեց, որ առաջիկայում հեռուսատատեսությամբ կսկսվի ընտրական իրավունքների և ընթացակարգերի վերաբերյալ սոցիալական գովազդային հոլովակների հեռարձակումը:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013 թվականին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։