486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հրանտ Դինքի գործով թուրքական դատարանի վճիռը չի կարելի հայկական կողմի հաղթանակ համարել. փորձագետ
13:54
18 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ակոս» (Agos) հայ-թուրքական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով թուրքական դատարանի վճիռը չի կարելի հայկական կողմի հաղթանակ համարել, կարծում է  թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Ցավոք, շատ ԶԼՄ-ներ Դինքի գործով դատարանի վճիռը ներկայացրեցին որպես արդարության հաղթանակ, և մեղավորները դատապարտվեցին ցմահ բանտարկության, սակայն դա այդպես չէ: Այո, մեղադրյալներից մեկը դատապարտվեց ցմահ բանտարկության, սակայն շատերը պատիժ չստացան, թուրքական դատարանն արեց ավելի քիչ, քան կարող էր», - ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Երեքշաբթի Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մեղադրյալներից մեկին՝ Յասին Խայալին: Միաժամանակ գործի ևս 19 դերակատարները, ովքեր ավելի վաղ մեղավոր էին ճանաչվել, արդարացվել են: Դատարանը մերժել է ենթադրությունն այն մասին, թե նրանք բոլորը ներառված էին Դինքի սպանությունը ծրագրած ահաբեկչական խմբավորման կազմում:

Նախորդ տարի դատարանը 21 տարի և տասն ամիս ազատազրկման էր դատապարտել սպանության անմիջական կատարող Օգյուն Սամաստին, ում 18 տարին այդ պահին չէր լրացել:

Շաքարյանի խոսքերով՝ որոշ միջազգային կազմակերպություններ կարծում են, որ Թուրքիան ձախողել է այս դատական գործընթացը և չի կարողացել արդար որոշում ընդունել:

«Հինգ տարի տևած դատավարության արդյունքում դատապարտվեց ընդամենը երկու մարդ՝ Օգյուն Սամաստը, ով դատապարտվեց 22 տարի ազատազրկման և Յասին Խայալը, ով դատապարտվեց ցմահ բանտարկության: Սակայն կարևոր է այն, որ նախօրեին դատարանը վճռեց, որ դա կազմակերպված հանցագործություն չէ և ահաբեկչական գործողություն չի եղել, հետևաբար Սամաստի պատժի ժամկետը կարող է կրճատվել: Բացի այդ, հասկանալի է, որ Թուրքիայում այդ երկուսին համարելու են ազգային հերոսներ», - ասաց փորձագետը:

Շաքարյանի խոսքերով՝ դատարանն անգամ ուշադրություն չդարձրեց մեղադրյալներից մեկի ցուցմունքների վրա այն մասին, որ նա զգուշացրել է ոստիկանությանը պատրաստվող հանցագործության մասին:

«Այսպիսով, հանցագործության իրական պատվիրատուները մնացին ազատության մեջ: Այսօրվա իշխանություններին և Էրդողանին ձեռնտու է նման որոշումը, քանի որ այն վերաբերում է այն անձանց, ովքեր անցնում են «Էրգենեկոն» ուլրտաազգայնամոլ կազմակերպության (որի անդամները մեղադրվում են կառավարությունը տապալելու փորձի մեջ - «Նովոստի-Արմենիա») գործով, և իրական պատվիրատուների բացահայտելու դեպքում իշխանությունը կարող էր հասնել մինչև ռազմական-ազգային գագաթը, ինչը չարեց՝ ելնելով ներքին նկատառումներից», - ասաց նա:

Շաքարյանի կարծիքով՝ դատարանի նման խայտառակ վճիռը կարող է դրդել Ֆրանսիայի Սենատին հակաթուրքական որոշում ընդունել:

Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է հունվարի 23-ին Սենատի նիստի քննարկմանը ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:

Շաքարյանը նշեց, որ Հայաստանն իր կողմից պետք է օգտագործի եվրոպական հարթակները՝ ցույց տալու համար, որ Թուրքիան իրավական երկիր չէ և ճնշում է գործադրում ազգային փոքրամասնությունների, հատկապես՝ հայերի վրա, և ցեղասպանության քաղաքականությունը շարունակվում է, քանի որ Դինքը, ով արտահայտում էր հայերի կարծիքը, տուժեց այդ ամենի պատճառով:

Թուրք-հայկական «Ակոս» (Agos) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը (Hrant Dink) սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլում, իր գրասենյակի մոտ: Սպանությունից մեկ օր անց ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, ով առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանել է հանցագործությունը, հայտարաարելով, որ որոշել է սպանել լրագրողին, նախևառաջ,  Հայոց ցեղասպանության խնդրին վերաբերող նրա հրապարակումնեևրի համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։