486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ սփյուռքի նախարարությունը 2011 թ.-ին Հայաստանն ու Սփյուռքը միավորող ավելի քան տասը միջոցառում է անցկացրել. նախարար
12:52
18 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2011 թ.-ին Հայաստանի և Սփյուռքի միավորմանն ուղղված ավելի քան տասը տարատեսակ միջոցառումներ են անցկացվել, չորեքշաբթի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանը:

«Նախորդ տարի նախարարությունը կազմակերպել է 12 համաժողով, խորհրդակցություն, կլոր սեղան և փառատոն, որոնք նվիրված էին տարատեսակ թեմաների՝ Սփյուռքի ներուժը համախմբելու և Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ամրապնդելու նպատակով», - ասել է նախարարը:

Նրա խոսքերով՝ 2011 թվականը նախարարության կողմից հռչակվել էր Երիտասարդության տարի, ինչի կապակցությամբ գերատեչությունը բացել է Երիտասարդ լրագրողների դպրոց, Սփյուռքի երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց, ինչպես նաև ստեղծվել է Համահայկական երիտասարդական վիրտուալ խորհրդարան:  

«Մենք իրականացրել ենք «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում աշխարհի 35 երկրի 812 երիտասարդ հայեր այցելել են իրենց պատմական հայրենիք, ինչպես նաև «Համայնքների աջակցություն» ծրագրի շրջանակներում Սփյուռքի ավելի քան 40 հայկական դպրոցներ ստացել են ուսումնական, գիտական և մանկական գրականության ավելի քան 50 հազար օրինակ», - ասել է նախարարը:

Նրա խոսքերով՝ նախարարության կարևոր ձեռքբերումն է նաև այն, որ այս պահին ավելի քան 30 հազար հայ ստացել է երկքաղաքացիություն, ընդ որում դրանց կեսը՝ 2011 թ.-ին:

«Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ նախարարությունը կազմակերպել է 46 երկրների հայկական համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների լայնամասշտաբ համաժողով, որի ընթացքում քննարկվել է Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք եռամիասնության հարցը», - ավելացրել է Հակոբյանը:

Նա հավելել է, որ նախորդ տարի գործարկված բոլոր նախագծերը կշարունակվեն նաև 2012 թ.-ին: «Շուտով մենք նախատեսում ենք սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությամբ մի շարք փառատոններ և համաժողովներ անցկացնել», - ավելացրել է Հակոբյանը:

Նախարարը նաև նշել է, որ 2011 թ.-ի դեկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունը մոնիտորինգիի է ենթարկել գերատեսչության գործոնեության ողջ երեք տարվա ընթացքում իրականացրած ֆինանսական գործունեությունը, որի շրջանակներում որևէ ֆինանսական խախտում չի բացահայտվել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։