483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Հորդանանը նախատեսում են համագործակցություն հաստատել խաղաղ ատոմի ոլորտում
11:41
18 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Խաղաղ նպատակներով ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Հորդանանի համագործակցության համաձայնագրի նախագիծը ՀՀ կառավարությունը կքննարկի առաջիկա հինգշաբթի, հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվական գործակալությունը՝ հղում անելով գործադիր մարմնի կայքին: Նախագիծը կներկայացնի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Ըստ տեղեկատվության՝ համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և Հորդանանի համագործակցությունը միջուկային էներգաբլոկների կառուցման, դրանց անվտանգ շահագործման և տեխնիկական ցուցանիշների բարելավման, ռադիոակտիվ թափոնների վերամշակման և պահպանման, ԱԷԿ-ների անվտանգության ապահովման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման, միջուկային և ճառագայթային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության, բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառներում միջուկային նյութերի և տեխնոլոգիաների կիրառման, փորձի փոխանակման և կադրերի պատրաստման և վերապատրաստման  բնագավառներում, գիտության և տեխնիկայի բնագավառում հիմնարար և կիրառական հետազոտությունների զարգացման, ինչպես նաև հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործմանը տեղեկացնելու հարցերում: 

Փաստաթղթում նշվում է, որ համագործակցության իրականացման ընթացքում երկու երկրներն առաջնորդվելու են ՄԱԿ-ի 1968 թվականի հուլիսի 1-ի «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի սկզբունքներով և պարտավորվում են չօգտագործել փոխանցվող սարքավորումները, նյութերը և երկակի նշանակության տեխնոլոգիաները կամ նրանցից վերարտադրված ցանկացած կրկնօրինակը միջուկային պայթուցիկ սարքավորումների հետ կապված ցանկացած գործունեությունում:

Խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագման նախաձեռնությունը պատկանում է Հորդանանին, նշվում է ՀՀ կառավարության կայքում:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։ Գործող երկրորդ բլոկը միջինն արտադրում է  Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ՀՀ իշխանությունները պատրաստվում են փաստացիորեն նոր կայան կառուցել առկա Հայկական ԱԷԿ-ի տեղում, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դեռ խոսքը 1000 ՄՎտ հզորությամբ մեկ էներգաբլոկի կառուցման մասին է:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանում նոր ԱԷԿ-ի անմիջական կառուցումը կսկսվի 2013 թ.-ի կեսին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։