478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում իրավիճակի սրումից խուսափելու միակ միջոցն արդար ընտրությունների անցկացումն է. ընդդիմադիր
18:27
17 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հետընտրական շրջանում իրավիճակի սրումից խուսափելու լավագույն միջոցն արդար ընտրությունների անցկացումն է, կարծում է «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 6-ին:

«Ընտրություններից հետո իրավիճակը սրվում է, երբ ընտրությունների արդյունքները կեղծվում են», - ասել է Արզումանյանը՝ «Հարավային Կովկասի երկրների և ՆԱՏՕ-ի անվտանգությունը» նախագծի շրջանակներում կազմակերպված առցանց հարցազրույցի ժամանակ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Նրա խոսքերով՝ դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին: «Բավական է նայել այժմ Ռուսաստանում տեղի ունեցած գործընթացներին: Իրավիճակի սրումից խուսափելու լավագույն միջոցն արդար ընտրությունների անցկացումն է», - ասել է Արզումանյանը:

Մեկնաբանելով մի շարք փորձագետների կարծիքն այն մասին, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «աստեղային ժամն» արդեն անցել է, և ընդդիմությանը նոր առաջնորդ է հարկավոր՝ Արզումանյանը նշել է, որ «այդ հարցին պետք է ընտրողը պատասխանի»:

Միջազգային քաղաքականության և անվտանգության հրատապ հարցերի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են «Հարավային Կովկասի երկրների և ՆԱՏՕ-ի անվտանգությունը» նախագծի շրջանակներում:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) նախագծին աջակցում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի (Բրյուսել) հրապարակային դիվանագիտության դեպարտամենտը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։