486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Սուդանում ձերբակալված հայ քաղաքացին ազատության մեջ է. ԱԳՆ
14:57
17 Հունվարի 2012

Հայաստանի քաղաքացին, ով ձերբակալված էր համարվում Հարավային Սաուդանում, ազատության մեջ է, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ըստ նրա, հայ քաղաքացու հետ կապ է հաստատվել: «Նա ազատության և անվտանգության մեջ է, ու որևէ խնդիր չունի իշխանությունների հետ»,- նշեց Բալայանը:

Հայաստանի քաղաքացու անունը չի նշվում:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությանը, 2011 թվականի դեկտեբերի 28-ին Հարավային Սուդանի Հանրապետությունում կասեցվել էր «Պարկ Էյր» սուդանական ընկերությանը պատկանող և Ջոնգլեյ և Վերին Նեղոս (Հարավային Սուդան) նահանգների նավթահանքերի մշակում իրականացնող «Ուայթ Նայլ Պետրոլեում» սուդանյան ընկերության շահերից ելնելով Խարթում-Սարջաս-Էլ Ֆելուջա-Էլ Օբեյդ-Խարթում ավիաչվերթ իրականացնող Ան-32 ինքնաթիռի թռիչքը:

Օդանավակայանում թռիչքի աշխատանքներից անմիջապես հետո անձնակազմը, որի կազմում, բացի ՌԴ քաղաքացի Պոպկովից, ընդգրկված էին Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի և Սուդանի քաղաքացիներ, ձերբակալվել է տեղական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից և ուղեկցվել ռազմական ճամբար օդանավակայանից երեք կիլոմետր հեռու, որտեղ անձնակազմի անդամները գտնվում են մինչ օրս: Ձերբակալության պատճառների պաշտոնական պարզաբանումներ չեն տրվել:

Ռուսական ԱԳՆ-ի ունեցած տեղեկություններով, անձնակազմի անդամներն ապրում են բնակության համար հարմարեցված սենյակներում, ապահովվում են սննդամթերքով, ազատ տեղաշարժվում են ճամբարում և պայմաններից չեն դժգոհում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։