480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Ես եմ» ֆիլմը հայրենիքի և հայ զինվորի յուրօրինակ օրհներգն է դարձել. պրոդյուսեր
18:46
16 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայկական բանակի 20-ամյա հոբելյանին նվիրված «Ես եմ» նոր գեղարվեստական ֆիլմը հանրության երկու գերագույն արժեքների՝ Հայրենիքի և զինվորի մասին պատմող ինքնատիպ օրհներգ և հիշեցում է դարձել, կարծում է կինոնկարի պրոդյուսեր, կինոռեժիսոր Արմեն Մազմանյանը: 

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ նկարահանված «Ես եմ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 7-ին Երևանում: Ըստ սյուժեի, կինոնկարի հերոսը՝ 20-ամյա Տիգրանը, բուհը չավարտած բանակ է զորակոչվում, այդպես էլ չհասցնելով սեր խոստովանել կանադահայ Սյուզիին, ում հետ ծանոթացել էր Skype-ի միջոցով: Բանակում բազմաթիվ փորձություններ անցնելով՝ Տիգրանն օրինակելի զինվորներից մեկն է դառնում: Բանակում նա սիրահարվում է հրամանատարի դուստր Արևիկին: Եվ մի անգամ կանադահայ Սյուզին գնում է զորամաս նրա մոտ...
 Այն քննադատությունները, որ մամուլում ֆիլմի դիտումից հետո հայտնվեցին, թե բանակային կյանքը իդեալականացված է ներկայացվել ու հենց «հեքիաթ» ժանրով է ավելի շատ նկարահանված, Ա.Մազմանյանը նշեց, որ իրենց նպատակը չի եղել վավերագրական ֆիլմ նկարահանել, որում ներկայացված կլինեին առկա փաստերն ու դժվարությունները:

«Մենք ցանկանում էին Հայկական բանակի օրը (հունվարի 28-ին) կրկին հիշեցնենք մեզ և ձեզ, որ անկախ օբյեկտիվ իրական, դաժան, ծանր փաստերից, գոյություն ունեն բացարձակ արժեքներ՝ Հայրենիքը և զինվորը, որոնք միշտ պետք է պահպանվեն»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Մազմանյանը տեղեկացրեց, որ կինոժապավենի հեղինակների նախաձեռնությամբ, հունվարի 28-ին, երբ Հայաստանը տոնում է Բանակի օրը, 20-30 երիտասարդներից բաղկացած խումբը զինվորական համազգեստներով շրջելու է քաղաքով զինվորական ջիպերով և «Ես եմ» ֆիլմի երգի խոսքերով և նոտաներով ֆլայերներ են բաժանելու, որը «հիթ է դառնալ»:

Կինոռեժիսորն ընդգծեց, որ ֆիլմի անվանումն ինքնին ասես շարունակություն է պահանջում՝ «Ես եմ՝ հայ զինվորը» բառակապակցության տեսքով, որը Հայրենիքին նկատմամբ փոքր սպառնալիքի դեպքում այն պաշտպանելու կգնա:

Մազմանյանը նաև անդրադարձավ վերջին ողբերգական միջադեպերին՝ բանակում զոհված զինվորներին: «Մեր կինոնկարն ասես բողոք է հայ հասարակության մեջ ձևավորված բացասականին, որի արդյունքում շատ ծնողներ այժմ չեն ցանկանում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում: Դա իրականում ազգային անվտանգության խնդիր է դարձել»,- ասաց նա:
Միաժամանակ Մազմանյանը հիշեցրեց, որ նման ողբերգական փաստերը տեղի են ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, և «մշտապես այդ թեման արծարծելը պարզապես արդարացված չէ»:

Կինոնկարի ստեղծողներն են «32 production»  ընկերության  պրոդյուսերական կազմը և «Գոյակ» մշակութային կենտրոնը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: