481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում երկու բուհերը բաժանող պատը քանդվել է՝ «Կրթություն առանց սահմանների» կարգախոսի ներքո
14:48
16 Հունվարի 2012

Քսաներեք տարի երկու հայկական բուհերը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) և Ճարտարապետության և շինարարության ինստիտուտը բաժանող պատը քանդվել է երկուշաբթի Երևանում՝ «Կրթություն առանց սահմանների» կարգախոսի ներքո:

Արարողությանը ներկա են գտնվել երկու բուհերի ուսանողները, դասախոսները և ռեկտորները, ովքեր հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հրաման են տվել քանդելու պատը, որը բարձրացվել էր դեռ Խորհրդային Հայաստանում՝ 1989թ.-ին:

«Հայաստանում արդեն անցել են այն օրերը, երբ կրթության ոլորտում անջատում և մասնատում էր կատարվում, մենք միասնական կրթական տարածք ենք ստեղծում, այսօր մեր բուհերը ոչ թե անջատման, այլ միմյանց հետ համագործակցելու կարիք ունեն: Հայկական հասարակության մեջ բոլոր «պատերը» պետք է քանդվեն»,- լրագրողներին ասաց Աշոտյանը:

Ինչպես նշեց նախարարը, պատի քանդումը երկու բուհերի միավորում չի նշանակում, բայց դրանց համագործակցություն է ենթադրում, ինչպես նաև գրադարանի, ընթերցասրահների համատեղ օգտագործում, ինչպես նաև դասախոսական կազմերի համախմբում:

ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն իր կողմից ավելացրեց, որ պատի քանդումը «կրթություն առանց սահմանների» գաղափարի իրականացման սկզբնական փուլը կդառնա:

 «Այդ քայլը հնարավորություն կտա երկու բուհերին համատեղ օգտվել կրթության պաշարներից՝ անկախ նրանից, թե ում ենթակայության տակ են դրանք գտնվում, և շուտով դուք համատեղ ուսումնական և կրթական ծրագրերի ականատեսը կդառնաք»,- ասաց Ավետիսյանը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հիմնադրվել է 1933թ.-ին: Հիմնադրումից ի վեր ՀՊՃՀ է ընդունվել ավելի քան 110 հազար մասնագետ: Այսօր համալսարանում սովորում է ավելի քան 10 հազար ուսանող, ներառյալ Գյումրին, Վանաձորը և Կապանը:

ՀՊՃՀ-ն պատրաստում է ինժեներ-բակալավրների՝ 31 մասնագիտությամբ, ինժեներ-մագիստրոսների՝ 29 մասնագիտությամբ և ինժեներ-ուսումնասիրողների՝ 17 մասնագիտությամբ:

1989թ.-ին Հայկական ԽՍՀ-ի խորհրդի որոշմամբ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների հիման վրա ստեղծվեց ճարտարապետության և շինարարության ինստիտուտը, որը 2000թ.-ի հուլիսին վերանվանվեց Հայաստանի ճարտարատության և շինարարության  համալսարանի (ՀՊՃՀ):

Երևանի Հայաստանի ճարտարապետության և շինարարության  պետական համալսարան ստեղծելու նպատակն էր քաղաքաշինության բնագավառում որակյալ ճարտարապետների և մասնագետների պատրաստում, ինչպես նաև շինարարական և հայկական ճարտարապետական, շինարարական գիտության զարգացումը:

Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանը միակ բարձրագույն հաստատությունն է ինժեներ-ճարտարապետների և շինարարների պատրաստման ուղղությամբ, որտեղ 20 մասնագիտությամբ երիտասարդ կադրերի ուսուցման գործում ընդգրկված են հանրապետության լավագույն մասնագետները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: