484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Գևորգ Վարդանյանը նշանակալի ներդրում է ունեցել ռազմական հետախուզության ստեղծման գործում. Օհանյան
19:53
13 Հունվարի 2012

Հայտնի խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանը նշանակալի ներդրում ունի ռազմական հետախուզության ստեղծման գործում, ասվում է հետախույզի մահվան կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ուղարկած ցավակցական ուղեգրում:

«Գևորգ Անդրեյին նշանակալի ներդրում ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական հետախուզության ստեղծման գործում, և լեգենդար հետախույզի կերպարը ընդմիշտ կմնա մեր սրտերում:
Փոխանցում ենք մեր անկեղծ ցավակցությունները Գևորգ Անդրեյի Վարդանյանի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի անունից հայտնում եմ խորին ցավակցություն և անկեղծ զորակցություն Գևորգ Անդրեյի Վարդանյանի մահվան կապակցությամբ»,- նշվում է հեռագրում:

«Մեր ժողովուրդը կորցրեց իր ականավոր զավակներից մեկին, ում  գործունեությունը դեռ երկար տարիներ կմնա որպես Հայրենիքը սիրելու և Հայրենիքին ծառայելու օրինակ»,-նշվում է  հեռագրում:
Գևորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին Դոնի Ռոստով քաղաքում՝ իրանահպատակ, ձիթհան գործարանի տնօրեն Անդրեյ Վասիլիի Վարդանյանի ընտանիքում:

1930 թվականին, երբ Գևորգը վեց տարեկան է եղել,  ընտանիքը տեղափոխվել է Պարսկաստան: Նրա հայրը կապված է եղել խորհրդային արտաքին հետախուզության հետ և լքել է ԽՍՀՄ-ը հետախուզության առաջադրանքով: Առևտրային գործունեության քողի ներքո Անդրեյ Վարդանյանը հետախուզական ակտիվ գործակալի աշխատանք է իրականացրել: Հենց հոր ազդեցությամբ էլ Գևորգը հետախույզ է դարձել:

1940թ.  փետրվարին 16 տարեկան Գևորգ Վարդանյանը կապ է հաստատել Թեհրանում Խորհրդային ռեզիդենտուրայի հետ և սկսվել է նրա  հետախուզական, հերոսական գործունեությունը: Ռեզիդենտի հանձնարարությամբ Գևորգը գլխավորել է Թեհրանում և իրանական այլ քաղաքներում ֆաշիստական գործակալության և հիտլերյան հայտնաբերման հատուկ խումբը: Միայն երկու տարվա ընթացքում նրա խումբը մերկացրել է մոտ 400 մարդու, ովքեր այս կամ այն կերպ կապված են եղել հիտլերյան հետախուզության հետ:
1942 թվականին «Ամիրը» (օպերատիվ ծածկանուն) կատարել է հատուկ հետախուզական հանձնարարություն: Չնայած, որ Մեծ Բրիտանիան հակահիտլերյան կոալիցիայում ԽՍՀՄ-ի դաշնակիցն էր, դա չէր խանգարում անգլիացիներին ընդհատակյա աշխատանք իրականացնել ԽՍՀՄ-ի դեմ: Անգլիացիները Թեհրանում ստեղծել էին հետախուզական դպրոց, որում հավաքագրվում էին ռուսաց լեզվի իմացությամբ երիտասարդներ՝ հետագայում Միջին Ասիա և Անդրկովկաս նրանց տեղափոխելու նպատակով:

Կենտրոնի հանձնարարականով՝ «Ամիրը» հետախուզական դպրոց մտավ և անցավ ուսուցման լրիվ կուրս: Թեհրանի ռեզիդենտուրան ստացավ դպրոցի և նրա սաների մասին մանրամասն տեղեկություն: ԽՍՀՄ տարածք ներդրված շրջանավարտները վնասազերծվում կամ վերահավաքագրվում էին և աշխատում խորհրդային հետախուզության «հսկողության» ներքո:

«Ամիրն» ակտիվ մասնակցություն ուներ Թեհրանի խորհրդաժողովի «մեծ եռյակի» առաջնորդների անվտանգության ապահովման գործում 1943 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին:
Գևորգ Վարդանյանը կնոջ` Գոհար Վարդանյանի հետ Իրանում  հաջողությամբ գործել է մինչև 1949 թվականը, այնուհետև իրենց գործունեությունը, ներառյալ 1992թ.,  շարունակել են այլ երկրներում:
Վերջին գործուղումից հետախույզները վերադարձել են 1986 թվականի աշնանը: Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը թոշակի է անցել, իսկ Գևորգ Վարդանյանը ծառայել է մինչև 1992 թվականը: Գևորգ Վարդանյանը Խորհրդային  արտաքին հետախուզական ծառայության առաջին  հետախույզն էր, որ իր  կենդանության օրոք  արժանացել է «Խորհրդային Միության Հերոսի» կոչման:

Գևորգ Վարդանյանն իր կյանքի  ընթացքում  արժանացել է պետական  և կառավարական բազմաթիվ շքանշանների  և այլ պարգևների, ինչպես նաև 85-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով  պարգևատրվել է «Պատվո շքանշանով»:

Գնդապետ Գևորգ Վարդանյանը  մինչև  վերջերս էլ շարունակում  էր  ակտիվորեն աշխատել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունում` մեծ  սիրով ու պատրաստակամությամբ իր պրոֆեսիոնալ հարուստ փորձն էր  հաղորդում երիտասարդ հետախույզներին, ելույթ ունենում բուհերի  ուսանողների և այլ լսարանների առջև:
ՀՀ ԱԱԾ  ղեկավարության կողմից Գևորգ Վարդանյանը  պարգևատրվել է «Հետախուզությունում ծառայության համար»  կրծքանշանով և նրան շնորհվել է անվտանգության մարմինների «Պատվավոր  աշխատակցի» կոչում: Հայաստանի անվտանգության մարմինների  պատմության թանգարանի  հետախուզությանը վերաբերող ցուցափեղկում  իրենց պատվավոր  տեղն են գտել Գևորգ և Գոհար  Վարդանյանների  հերոսական  գործունեությունը ներկայացնող որոշ նյութեր:

Վարդանյանը պարգևատրվել է նաև Պատվո շքանշանով: -0-
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: