485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ նախընտրական ծրագրի իրականացումը թույլ կտա բարձրացնել Հայաստանի ժողովրդի սոցիալական մակարդակը
13:49
13 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրն ուղղված է երկրի տնտեսական աճի խթանմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ուրբաթ կրագրողներին հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«ՀՀԿ նախընտրական ծրագիրը նախատեսում է տնտեսության զարգացում ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական և արդյունաբերական հատվածների, ինչը կահնգեցնի ժողովրդի կենսամակարդակի աճին»,- նշեց Մելիքյանը:

Խմբակցության քարտուղարի խոսքով, ՀՀԿ-ն ակտիվ պատրաստվում է այս տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև հաջորդ տարվա նախագահական ընտրություններին:

«Մենք առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները դիտարկում ենք որպես միասնական գործընթաց: Անցկացնում ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները, և շուտով մեր նախընտրական ծրագիրը կներկայացվի հասարակությանը»,- ասաց նա:

Խմբակցության քարտուղարը նաև համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ին չի սպառնում ընտրողների վստահության կորուստ առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

«Չեմ կարծում, թե մենք ընտրողների ձայներ կկորցնենք... Ընդդիմությունը միշտ դատապարտում է գործող իշխանությունների գործունեությունը, սակայն չի գնահատում նրա կատարած աշխատանքը: Ժողովուրդը լավ գիտակցում է երկրում առկա դժվարությունները, մասնավորապես, կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, և հասկանում է, որ ոչինչ չեձռնարկելով քննադատել իշխանություններին ավելի դյուրին է, քանի իրավիճակի լավացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- ասաց Մելիքյանը: --0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։