486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ջեռուցման խնդիրներ ունեցող հայկական 342 դպրոցներում պարապմունքները կսկսվեն հունվարի 23-ից. ԿԳՆ
16:14
12 Հունվարի 2012

Հայաստանի 342 հանրակրթական դպրոցներում, որտեղ ջեռուցման խնդիրներ կան, երկրորդ կիսամյակի պարապմունքները կսկսվեն հունվարի 23-ից, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Երկրի՝ ջեռուցման խնդիրների ունեցող 342 դպրոցների, մասնավորապես, Երևանի 28 դպրոցների աշակերտների ձմեռային արձակուրդները երկարաձգվել էին Հայաստանի կրթության և գիտության նախարարի շրջաբերական նամակով: Մյուս դպրոցներում ամանորյա արձակուրդներից հետո 3-12-րդ դասարանների աշակերտների պարապմունքները վերսկսվել են հունվարի 9-ին:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ արձակուրդները երկարաձգվել են գարնանային արձակուրդների շաբաթվա հաշվին, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրերին անցկացվող լրացուցիչ դասերի միջոցով:

«Կարծում եմ, որ շուտով դպրոցներում ջեռուցման հետ կապված խնդիրները կլուծվեն, և հաջորդ տարիներին մենք ստիպված չենք լինի երկարաձգել ձմեռային արձակուրդները»,- հայտնեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ այն դպրոցներում, որտեղ ջեռուցման հետ կապված խնդիրներ չկան, դասերի առաջին շաբաթվա ընթացքում բացակայության խնդիր կա, ինչը կապված է երկարատև տոնական արձակուրդների եհտ: Սակայն ելնելով նախորդ տարիների փորձից՝ նա վստահություն հայտնեց, որ արդեն երկուշաբթի օրվանից դպրոցներ հաճախումը կկարգավորվի:

Հայաստանում գործում է մոտ 1400 հանրակրթական դպրոց: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: