477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանական ընտրությունների օբյեկտիվ լինելը կախված չէ ընտրահամակարգի մոդելից. ՀՀԿ պատգամավոր
16:09
12 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների օբյեկտիվ արդյունքների ապահովումը կախված չէ ընտրահամակարգի մոդելից, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսին:

«Կարևոր չէ՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեծամասնական, թե համամասնական ընտրահամակարգով, կարևոր են դրանց արդյունքները»,- հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց, որ անկողմնակալ ընտրությունների անցկացման համար երկու հիմնական նախապայման կա՝ նոր Ընտրական օրենսգիրք, որը թույլ է տալիս անցկացնել արդար և ազատ ընտրություններ, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների դրսևորած քաղաքական կամքը:

«Ինչ վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին, ապա մեծամասնական համակարգը կիրառվում է աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրներում, և այդ համակարգով ընտրված պատգամավորները մեծ պատասխանատվություն են կրում ընտրողների առջև և ավելի սերտ են նրանց հետ համագործակցում»,- ավելացրեց Աճեմյանը:

Խորհրդարանում ներկայացված «Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում հրաժարվել մեծամասնական ընտրական համակարգից: «Մենք խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում ենք մեկ կոնկրետ փոփոխություն մտցնել Ընտրական օրենսգրքում՝ վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, նա կարևորեց ընդդիմադիր այն ուժերի քաղաքական կամքը, որոնք մասնակցելու են առաջիկա ընտրություններին:

«Եթե մենք մեր երկրում եվրոպական չափանիշներին համապատասխանող արդար և ազատ ընտրություններ ենք ցանկանում, ապա պետք է աշխատենք այդ ուղղությամբ, կամք դրսևորենք, հարգենք միմյանց»,- ասաց պատգամավորը:

Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության (ընդգրկված է Հայ ազգային կոնգրեսի կազմում, ՀԱԿ) առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանն իր հերթին նշեց, որ չի հավատում իշխանությունների՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ցանկության անկեղծ լինելուն:

«Փորձը ցույց է տալիս, որ նախկինում էլ Հայաստանի գործող իշխանությունները վճռականություն են արտահայտել ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում, բայց ամեն անգամ հակառակ երևույթի ականատեսն ենք դարձել: Այնուամենայնիվ, մենք կողջունենք իշխանությունների գործողություններն արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը:

Նա ավելացրեց, որ 100-տոկոսամոց համամասնական ընտրահամակարգի ներդրումը կնվազեցնի խորհրդարանում տեղական հեղինակությունների և խոշոր գործարարների ընդգրկման հնարավորությունը:

Ներկայումս ՀՀ Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից՝ 41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական ընտրահամակարգով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: