486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Մի շարք կադրային տեղափոխություններ են կատարվել ԴԱՀԿ ծառայությունում
20:03
11 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ԴԱՀԿ ծառայության ղեկավար գնդապետ Միհրան Պողոսյանի հրամանով տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԴԱՀԿԾ մամուլի ծառայությունից:

«Մասնավորապես, ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի  պետ, արդարադատության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը փոխադրման կարգով նշանակվել է Վայոց Ձորի մարզային բաժնի պետի պաշտոնում: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ է նշանակվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն  բաժնի պետի տեղակալ, արդարադատության  փոխգնդապետ Արթուր Հակոբյանը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Պողոսյանի հրամանով՝ Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Գագիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից, իսկ Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ջիվան Մաճկալյանը փոխադրման կարգով  նշանակվել է Երևան քաղաքի ալիմենտի բաժնի պետի տեղակալի պաշտոնում:

«Տավուշի մարզային բաժնի պետ է նշանակվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն  բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Վահագն Ֆահրադյանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագաձումների բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ալեքսանդր Մուշեղյանը նշանակվել է նույն բաժնի պետի  տեղակալի պաշտոնում:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության մայոր Մուշեղ Խաչատրյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ: Միհրան Պողոսյանի մեկ այլ  հրամանով իրավաբանական բաժնի  առաջատար խորհրդատու, արդարադատության լեյտենանտ Աշոտ Տեր-Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: