478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ի ներկայացուցիչը հուսով է, որ 2008 թվականի ողբերգական իրադարձությունները Հայաստանում չեն կրկնվի
19:08
11 Հունվարի 2012

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը հուսով է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ քաղաքական գործընթացները չեն հանգեցնի 2008 թվականի ողբերգական իրադարձությունների կրկնությանը:

Մանոյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ անցնում են նախագահականներից տարբեր տրամաբանությամբ, և հասարակությունը հասկանում է այդ տարբերությունը: «Խորհրդարանական ընտրություններում, հատկապես, համամասնական ընտրահամակարգով, մեծ նշանակություն է տրվում կուսակցությունների քաղաքական ծրագրերին, մինչդեռ նախագահական ընտրություններում մեծ ուշադրություն է դարձվում առանձին թեկնածուներին»,- ասաց Մանոյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Հայ-ադրբեջանական երկխոսության այլընտրանքային տեղեկատվություն» նախագծի շրջանակներում:

Մանոյանը նշեց նաև, որ սովորաբար խորհրդարանական ընտրություններում ընտրողները ձայն են տալիս իրենց նախընտրած թեկնածուին, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ ձայն է տրվում հաղթանակի ավելի մեծ հնարավորություններ ունեցող թեկնածուին:

«Ցանկացած դեպքում, հույս ունեմ, որ 2008 թվականը դաս եղավ բոլորիս համար, և այն այլևս չի կրկնվի»,- ասաց նա:

Հայաստանի և Ադրբեջանի լրագրողներին տված փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները երկու երկրներում հետաքրքրություն առաջացնող խնդիրների և գործընթացների շուրջ կազմակերպվում են Ռեգիոն  հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի «Հայ-ադրբեջանակն երկխոսության այլընտրանքային տեղեկատվություն» նախագծի շրջանակներում:
 
Նախագծին աջակցել են Հայաստանում և Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։