478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն Հայաստանի համար լավագույնը չի համարում խորհրդարանական ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական համակարգը
16:22
11 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Խորհրդարանական ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական համակարգի մոդելը լավագույնը չէ Հայաստանի և հայկական հանրության համար, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Ելնելով ժամանակակից իրողություններից, մեր հասարակության և պետության համար 100 տոկոսանոց համամասնական համակարգը լավագույնը չէ: Նույնիսկ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ դրա առկայության դեպքում, հակառակ որոշ մարդկանց սպասումների, միայն 3-4 կուսակցություններ կանցնեն խորհրդարան»,- ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ հայկական իրականության մեջ եղել է համամասնական ընտրությունների օրինակը, մասնավորապես՝ Երևանի ավագանու  ընտրությունները, որոնցում միայն 4 կուսակցություններ ընդգրկվեցին:

Ըստ Դավթյանի՝ համամասնական ընտրական համակարգը մի շարք թերություններ ունի, որոնցից կարևորագույնն այսպես կոչված «կուսակցամոլությունն է», երբ կուսակցությունների շահերը հասարակության շահերից վեր են դասվում: Մյուս թերություններին են վերաբերում ընտրողների և պատգամավորների միջև թույլ կապը, կոնկրետ տարածաշրջանների շահերի ներկայացման ցածր մակարդակը:

Միաժամանակ խորհրդարանականը նշեց, որ լիարժեք մեծամասնական համակարգը նույնպես չի կարելի ամենալավը համարել:

«Հնարավոր ընտրական համակարգերից լավագույնն այն ընտրական համակարգն է, որն օգտագործվում է աշխարհի 40 երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում, և հատկապես համեմատաբար այսպես կոչված հիբրիդային մեծամասնական համակարգը»,- ասաց Դավթյանը:

«Ազատ դեմոկրատներ» հայկական ընդդիմադիր կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ մեծամասնական համակարգը մեծ հնարավորություններ է ստեղծում ընտրությունների կեղծումների համար:

«Դեմոկրատական առումով այնպիսի չկայացած երկրներ, ինչպիսին Հայաստանն է, որտեղ իշխանությունն ընտրությունների կեղծումների միջոցով ինքնարտադրման է ձգտում, այդ կեղծման համար բազմաթիվ մեխանիզմներ է օգտագործվում, որոնցից մեկը մեծամասնական համակարգն է»,- հայտնեց Արզումանյանը:

Ըստ նրա՝ նույնիսկ մեծամասնական համակարգում ընդդիմության հաղթանակը պարզապես բացառված է, քանի որ ընթացիկ իշխանությունը ցանկացած դեպքում ավելի շատ պատգամավորական տեղեր կստանա: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: