480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+33
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանները հավատարմագրերի պատճենները հանձնեցին արտգործնախարարին
18:25
10 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզը (Jonathan James Aves) և Քեթրին Ջեյն Լիչը (Catherine Jane Leach) երեքշաբթի հավատարմագրերի պատճեններն են հանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Դեսպանների մշտական նստավայրը գտնվելու է Երևանում, իսկ բրիտանական դիվանագիտական առաքելության ղեկավարի պարտականությունները նրանք կատարելու են հերթափոխով՝ չորս ամիսը մեկ:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպաններին իրենց առաքելության մեջ՝ նշելով, որ դեսպաններն իրենց կարևոր ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում:

 

Դեսպաններ Էյվզն ու Լիչն իրենց հերթին նշել են, որ պաշտոնավարման ընթացքում կանեն առավելագույնը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումը և խորացումը խթանելու համար:

Հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպաններն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Ամուսնական զույգին Մեծ Բրիտանիայի համատեղ դեսպաններ նշանակելու փաստը ոչ միանշանակ արձագանք ստացավ Հայաստանում: Որոշ ԶԼՄ-ներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ նման կերպով Լոնդոնը լուրջ չի վերաբերվում Հայաստանին: Բացի Հայաստանից միակ երկիրը, որտեղ Բրիտանիայի դեսպանատունը ամուսնական զույգ է ներկայացնում, Զամբիան է:

Էյվզը 1996 թ.-ից Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի աշխատակից է, իսկ Լիչը՝ 2000 թ.-ից: Մինչ այդ նրանք աշխատել են գիտական ոլորտում և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բնագավառում, նրանք Հարավային Կովկասի մասին գիտելիքներ և փորձ ունեն:

Վերջին ժամանակներս նրանք միասին աշխատել են Տոկիոյի և Մոսկվայի բրիտանական դեսպանատներում: 2011 թ.-ին Էյվզը ներկայացրել է Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Լիբիայի, Սիրիայի և Իրանի հարցերով: Ամուսինները երեք զավակ ունեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: