485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհում առաջին «Բրենդ այգին»՝ Երևանում
13:26
10 Հունվարի 2012

ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը երեքշաբթի հայտարարել է իր տեսակի մեջ եզակի և մեծամասշտաբ «Բրենդ այգի» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում նախատեսվում է Երևանում հիմնել այգի, որտեղ հայրենական և արտասահամանյան ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ապրանքանիշը: Խոսքը եռաչափ ներկայացման մասին է:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին կենտրոնի մամուլի ծառայությունից, «Բրենդ այգում» յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվում է 1.5x1.5 քմ տարածություն, որտեղ տեղադրվում է ընկերության եռաչափ լոգո-խորհրդանիշը:
«Դա հնարավորություն է տալիս ինքնատիպ և արդյունավետ ձևով ներկայանալ ինչպես հայրենական սպառողին, այնպես էլ արտասահմանից մեր երկիր ժամանող տուրիստներին: «Բրենդ այգին», լինելով յուրօրինակ «EXPO բաց երկնքի տակ»,  կարող է դառնալ հետաքրքիր և հաճելի ժամանցի այնպիսի մի վայր, ինչպիսին՝ համաձայն կենտրոնի ուսումնասիրությունների, չկա աշխարհում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագիծն իրագործելու համար «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնն» արդեն նախաձեռնել է որոշ քայլեր: Ծրագրի մասին տեղեկացրել են մի շարք պետական մարմինների, գործարարների և այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների: Նախագիծը կյանքի կոչելու համար «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնն»-ը պատրաստ է քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ ինչպես կազմակերպությունների և անհատների, այնպես էլ ԶԼՄ-ների կողմից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։