484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ծխախոտները թանկացել են ակցիզային հարկի դրույքների բարձրացման հետ կապված. արտադրող
15:19
09 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 1-ից հայկական արտադրության ծխախոտային արտադրանքը թանկացել է ակցիզային հարկի դրույքների բարձրացման հետ կապված, հաղորդում է «ԱՌԿԱ» լրատվական տնտեսական գործակալությունը՝ վկայակոչելով Grand Tobacco հայ-կանադական ՀՁ հասարակայնության հետ կապի դեպարտամենտի ղեկավար Վահրամ Բրուտյանին:

«2010թ.-ին համապատասխան օրենքի ընդունումից հետո, ամեն տարի մինչև 2014թ.-ը նախատեսված է ֆիլտրով ծխախոտների ակցիզային հարկի դրույքների բարձրացում, ինչի հետ էլ կապված է գների աճը»,- ասել է նա:

Ըստ Բրուտյանի՝ ծխախոտային արտադրության առանձին տեսակների գներն ինդեքսավորված են դրույքի փոփոխման համապատասխան:

Փոփոխությունների համաձայն՝ տեղական արտադրողների համար ֆիլտրով հազար ծխախոտի ֆիքսված վճարումը բարձրացվել է 5,5 հազարից մինչև 6,25 հազար դրամ ($14-16), իսկ 2013թ.-ին այդ թիվը կկազմի 7 հազար դրամ ($18):

Միաժամանակ ինչպես նշել է ՀՀ սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը, 100-200 դրամ գնային կատեգորիայի հայկական արտադրության ծխախոտների գները բարձրացվել են մոտ 10 տոկոսով, ավելի թանկ ծխախոտներինը՝ սկսած 20 տոկոսից:

2010թ.-ի հոկտեմբերին ՀՀ խորհրդարանն ընդունել է «Ակցիզային հարկի մասին», «Ծխախոտային արտադրանքի համար ֆիքսված վճարումների մասին» և մի շարք համապատասխան օրենքների փոփոխությունների փաթեթը, որոնց համաձայն՝ 2011թ.-ի հունվարի 1-ից առաջարկվում է ֆիքսված հարկման համակարգից սովորական հարկային դաշտ տեղափոխել բենզինը և դիզելային վառելիքը, իսկ 2014թ.-ից՝ ծխախոտային արտադրանքը:

Միաժամանակ մինչև 2014թ.-ը ֆիքսված վճարման դրույքն աստիճանաբար կբարձանա, ինչի հաշվին կկրճատվի տեղական արտադրողի և ներմուծողի դրույքների տարբերությունը:

«Grand» հոլդինգի կազմում ընդգրկված «International Masis Tabak» հայ-կանադական ձեռնարկությունը Հայաստանում ծխախոտային ապրանքի խոշոր արտադրող է: Արտադրության շուրջ 50 տոկոսը արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստան և Իրան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: