487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանը քննարկում է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը
14:37
09 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս րոպեներին քննարկում է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի  նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը երկուշաբթի սկսված դատավարության ժամանակ ներկայացրել է նրա փաստաբան Մկրտիչ Վասակյանը, ով, մասնավորապես նշել է, որ իր պաշտպանյալին ավելի քան չորս ամիս փակի տակ պահելու փաստն արդեն է հակասում է մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիաներին, և առաջարկել է 3 մլն դրամ (շուրջ 7800 դոլար) չափով գրավի դիմաց ազատ արձակել Օհանյանին:

«Եթե նախկինում մեղադրող կողմը դա բացատրում էր նրանով, որ Օհանյանը կարող է իր հեղինակության և կապերի շնորհիվ ազդել նախաքննության ընթացքի վրա, ապա այսօր մեղադրական եզրակացությունն արդեն կազմված և հաստատված է, և այդ պատճառը դուրս է գալիս»,- դատավարության ընթացքում ասել է Վասակյանը:

Փաստաբանը նաև խնդրել է դատարանին հաշվի առնել «Օհանյանի երեսուն տարվա անբասիր ծառայությունը», ինչպես նաև մեղադրյալի մոտ առկա շաքարային դիաբետը: Բացի այդ, դատապարտյալի ընտանիքը  պետությանը փոխհատուցել է վնասը:

Մարգար Օհանյանն իր հերթին միջնորդությամբ է հանդես եկել՝ իրեն հնարավորություն տալ առանձին դատախազին և դատավորին «ինչ-որ կարևոր բան» ասել, ի պատասխան որի դատավոր Մխիթար Բարխուդարյանը պատասխանել է, որ դատավարության կանոնակարգը նման ձևաչափ չի նախատեսում:

Օհանյանը պարզաբանել է, որ ցանկանում է բացահայտել  իր դեմ ներկայացրած «դավադրության» փաստը, բայց ոչ հրապարակայնորեն: Նա նաև խոստացել է մերկացնել բոլոր մեղավորներին և մամուլի ներկայացուցիչներին խնդրել է հնարավորինս լուսաբանել գործընթացը:

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանն իր հերթին խորհուրդ է տվել Օհանյանին հետագայում զերծ մնալ մերկապարանոց  հայտարարություններից՝ ավելացնելով, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետը բավական ժամանակ է ունեցել, որպեսզի դիմի դատախազին կոնֆիդենցիալ ցուցմունքներ տալու խնդրանքով:

Նա նաև առարկել է Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը՝ նշելով, որ վերջինս մեղադրվում է ծանր հանցագործության մեջ և ճիշտ չէ նրան ազատություն տալը:

Ներկայումս դատավոր Մխիթար Բարխուդարյանը գտնվում է  խորհրդակցական սենյակում և միջնորդության վերաբերյալ որոշումը կհայտնի մոտակա րոպեներին:  

Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հատկանիշներով:

2011 թ.-ի օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանապետ Մարգար Օհանյանը ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանությունում առանձնահատուկ խոշոր չափերի բենզինի յուրացման փաստերի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մարգար Օհանյանի և ավելի ցածր պաշտոն զբաղեցնող պաշտոնյանների հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը 217,6 մլն դրամի (568 հազար դոլար) վնաս է հասցվել:

Օհանյանը, ով իրեն մեղավոր չի ճանաչում, նախաքննության ընթացքում արդեն վճարել է վնասի մեծ մասը՝ 198 մլն դրամը (516 հազար դոլար):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։