486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի լրատվամիջոցները 2011թ.-ին ևս մեկ քայլ կատարեցին անաչառ տեղեկատվություն մատուցելու ճանապարհին. նախագահ
20:17
29 Դեկտեմբերի 2011

Հայաստանի լրատվամիջոցները 2011թ.-ին ևս մեկ քայլ կատարեցին անաչառ տեղեկատվություն մատուցելու ճանապարհին, կարծում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 

«Ուրախ եմ, որ դուք հիմնականում ի զորու եղաք բավականին լայն ներկայացնելու մեր երկրում առկա հարուստ քաղաքական ներկապնակն ու խիստ մրցակցային միջավայրը, ինչպես նաև մեծ մասամբ կարողացաք խուսափել քաղաքական համառ պայքարի բութ և անիմաստ գործիք լինելուց»,- ասել է հինգշաբթի նախագահը Ամանորի առթիվ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ:

Նախագահի խոսքերով՝ երկրում լրատվամիջոցների գործունեության բնագավառում առաջընթացն իսկապես նկատելի է: «Կարելի է արձանագրել քաղաքական մշակույթի փոփոխություն, որն արտացոլում է մեր հասարակության հասունությունը: Այնուամենայնիվ, դեռևս շատ վաղ է խոսել լուրջ հաջողությունների մասին և փոխադարձ շնորհավորանքներ հղելը, իրոք դեռևս վաղ է»,- ասել է նա:

Առջևում, նախագահի խոսքերով,  խորհրդարանական ընտրությունների կարևոր ժամանակաշրջանն է:

«Յուրաքանչյուր հասարակության ժողովրդավարության մակարդակը հավաստելու ամենահնարավոր միջոցն այդ երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացի որակն է, որն արտացոլվում է նաև լրատվամիջոցների աշխատանքում: 2012 թվականին մենք` բոլորս միասին, պետք է ապացուցենք, որ կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ և նպատակադրումներ, սակայն կիսում ենք մեկ ընդհանուր արժեհամակարգ, որը հիմնված է օրենքի գերակայության, ազնիվ մրցակցության, արդար գործընթացի վրա»,- ընդգծել է նա:: 

Երկրի ղեկավարն ավելացրել է, որ այս արժեհամակարգի շրջանակներում պետք է լինել համախոհներ, «միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի հստակ գնահատել առկա խնդիրների իրական պատկերը»:

«Այդ արժեհամակարգը պահանջում է, որ միասին շարունակենք քարոզել քաղաքական հանդուրժողականություն և փոխադարձ հարգանք»,- ասել է նախագահը: 

Նախագահը նշել է, որ ընտրությունները թեժ քննարկումների շրջան են, սակայն հույս է հայտնել, որ «կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը և պիտակավորումը չեն, որ պետք է ակտիվություն հաղորդեն քաղաքական կյանքին»:

«Այդ պատճառով հորդորում եմ լրատվական դաշտի բոլոր դերակատարներին լինել անաչառ և անկողմնակալ` գիտակցելով 2012 թվականին մեր երկրում սպասվող քաղաքական գործընթացների կարևորությունը»,- ընդգծել է Սարգսյանը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: