484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԱԳԳԾ-ի իրագործումը նպաստել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության ընդլայնմանը
19:42
28 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳԳԾ-ով (IPAP) նախանշված նպատակների իրագործմանը ցուցաբերվել է համալիր մոտեցում, որը նպաստել է Դաշինքի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ տարվա եզրափակիչ նիստում:

Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հովակիմյանը ներկայացրեց կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը և դրվատեց ԱԳԳԾ իրականացմանն ուղղված միջգերատեսչական համադրման արդյունավետությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Դավիթ Տոնոյանն իր հերթին հանգամանալից ներկայացրեց Դաշինքի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները` հատկապես անդրադառնալով ՆԱՏՕ-ի գործողություններին հայ զինծառայողների մասնակցությանը և պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՆԱՏՕ-ից և անդամ երկրներից ստացված աջակցությանը:

Նիստում արձանագրվեց համագործակցության ընդլայնման ուղղությամբ առկա զգալի առաջընթացը:
ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և նախանշեցին ս.թ. նոյեմբերի սկզբին հաստատված Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2013թթ. փաստաթղթով նախատեսված հիմնական առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը:
Այժմ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի (Individual Partnership Action Plan - IPAP) շրջանակներում, որը ստորագրվել է 2005 թ.-ի դեկտեմբերին:

IPAP-ում Հայաստանի մասնակցությունը նախատեսում է տարածաշրջանային անվտանգության շուրջ ՆԱՏՕ-ի հետ պարբերական խորհրդատվությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային ծրագրավորման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր:
2007 թ.-ի մարտից Երևանում գործում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:-0-
 -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: