478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Զինված ուժերը 2011 թ.-ին պատվով են կատարել իրենց մարտական խնդիրները. ՀՀ պաշտպանության նախարար
15:11
28 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2011թվականը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար հաջողությունների պահպանման և թերացումների նվազեցման տարի էր: Զինված ուժերը պատվով են կատարել իրենց մարտական խնդիրները, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով ՀՀ ՊՆ կոլեգիայի ամփոփիչ նիստում:

Կոլեգիայի նիստի ընթացքում ամփոփվել են 2011 թվականի մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի ու շտաբերի օպերատիվ և մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2012 թվականի ուսումնական տարվա խնդիրները

«Արդիական սպառազինությամբ համալրման, միջազգային ռազմական համագործակցության խորացման, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների շնորհիվ Զինված ուժերի մարտունակությունը 2011թվականին ավելի է բարձրացել», - ասել է նա:

Նախարարի խոսքերով՝ Զինված ուժերի ստորաբաժանումները ազգային և միջազգային զորավարժությունների ընթացքում կատարելագործել են մարտի վարման հմտությունները:

Խոսելով հակառակորդի հետ շփման գծում տիրող իրավիճակի մասին` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է, որ Ադրբեջանը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով՝ դրան զուգակցելով ռազմականացման քաղաքականություն:

Օհանյանը նշել է, որ հակառակորդի հնարավոր սադրանքին արժանի հակահարված տալու համար հարկավոր է մշտապես զգոն լինել, զինված ուժերը մշտապես մարտունակ վիճակում պահել, որի կարևոր պայմանն է ամենօրյա քրտնաջան աշխատանքը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և կարգապահության ամրապնդումը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իր հերթին զեկուցել է, որ նախորդ տարիների համեմատ 2011 թվականին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր ոտնձգություններին արձագանքել են համարժեքորեն: 

ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախորդ տարիների համեմատ Զինված ուժերում 2011թվականին մահացության և սպանության դեպքերը կտրուկ նվազել են, սակայն դա բավարար չէ և դեռևս շատ անելիքներ կան հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: