481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Սիրիան ոչ թե ի հակառակ Թուրքիայի կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ դա կանի համոզմունքների հիման վրա. սիրիացի դիվանագետ
15:09
28 Դեկտեմբերի 2011

Սիրիան կճանաչի 1915թ.-ի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը միմիայն համոզմունքների հիման վրա, այլ ոչ թե Թուրքիային հակառակ, հայտնեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մամուն Հարիրին:

«Թուրքիան ետ կանգնեց իր սկզբունքներից և տրվեց Արևմուտքի շանտաժին, սակայն Սիրիան չի ընդունի նման կարևոր որոշումը (Հայոց ցեղասպանության դատապարտման մասին. «Նովոստի-Արմենիա») միայն ի հակառակ Անկարայի: Սիրիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը միմիայն իր համոզմունքների հիման վրա և այն ժամանակ, երբ հիմնավորապես կուսումնասիրի այդ իրադարձության բոլոր մանրամասները»,- չորեքշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարիրին:

Ըստ նրա՝ մինչև Սիրիայի վերջին իրադարձությունները թուրք-սիրիական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա էին գտնվում:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք բազմաթիվ պայմանագրեր ստորագրեցինք, ամենաբարձր մակարդակով կանոնավոր փոխայցեր են եղել, ձևավորվեց թուրք-սիրիական ռազմավարական խորհուրդը: Մենք խնդիրներ ունեինք Օսմանյան կայսրության, այլ ոչ թե Էրդողանի կառավարության հետ, ահա թե ինչու Թուրքիայի նման անարդար վարքագիծը մեզ անակնկալի բերեց»,- ասաց նա:

Դիվանագետը նշեց, որ Էրդողանն արաբական աշխարհի զգացմունքների հետ խաղաց: «Մենք հուսով էինք, որ Թուրքիայի դիրքորոշումն արդար կլինի, բայց այն այսպես կոչված արտաքին ընդդիմությանն ապաստարան տվեց՝ նույնիսկ ահաբեկիչներին: Չեմ կարծում, որ մեր հարաբերությունները կարող են հեշտությամբ նախկին մակարդակին վերադառնալ»,- ընդգծեց նա:

«Ինձ պատմել են, որ Սերժ Սարգսյանի տատիկը նրան խորհուրդ է տվել երբեք չվստահել թուրքերին, ցավոք, մեզ ոչ ոք նման բան խորհուրդ չի տվել»,- ավելացրեց Հարիրին:

Դիվանագետն ընդգծեց նաև, որ եթե Սիրիայում քաոս տիրի, հետևանքները ցավալի կլինեն ողջ սիրիացի ժողովրդի համար, այդ թվում նաև՝ սիրիական բանակի:

Հարիրին կտրականապես հերքում է այն խոսակցությունները, թե իբր Ասադի կառավարությունը սիրիահայերին ստիպում է լքել երկիրը: «Սիրիահայերը Սիրիայի լիարժեք քաղաքացիներ են, նրանք մեր շատ մտերիմ բարեկամներն են՝ ինչպես հայ ժողովուրդն ընդհանրապես»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: