486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական դիվանագիտությունը պետք է սերտորեն համագործակցի Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ. փորձագետ
14:29
28 Դեկտեմբերի 2011

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղվի Ադրբեջանի ազգային շարժումների հետ սերտ համագործակցության հաստատմանը, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունն անտեսել է այն փաստը, որ Ադրբեջանում բնիկ ժողովուրդներ են ապրում, ովքեր  իրենց ճակատագրով մոտ են Լեռնային Ղարաբաղի հայերին: Նրանք հայ ժողովրդի պատմական բարեկամներն ու պոտենցիալ համախոհներն են»,- հայտնեց քաղաքագետը:

Նա նշեց, որ Ադրբեջանի բնակչության շուրջ 60 տոկոսը բնիկ ժողովուրդներ են, ովքեր բնակվում են իրենց  պատմական հայրենիքի տարածքներում:

«Այդ ժողովուրդները՝ Ադրբեջանի կազմում դժգոհ լինելով իրենց ճակատագրից, պայքարում են, որի վերջնական նպատակն Ադրբեջանից բաժանվելն է: Ներկայում Ադրբեջանում շուրջ 1,5 մլն թալիշ է բնակվում, շուրջ 1 մլն լեզգին, 150 հազար ավար և այլն»,- ասաց փորձագետը:

Քաղաքագետն ընդգծեց, որ հայկական դիվանագիտության խնդիրն է ազգային շարժումների առավել խոշոր ներկայացուցիչների հետ սերտ հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝  Շամիլի անվան Ավարական ազգային շարժման, «Սադվալ» լեզգիական ազգային շարժման, Հանուն Թալիշի վերածնման հիմնադրամի հետ:

«Հայաստանը պատմական ընկերներ և պոտենցիալ համախոհներ ունի Ադրբեջանի տարածքում, և հատկապես այդ կազմակերպությունների հետ սերտ համագործակցության շնորհիվ Հայաստանը կարող է առանց պատերազմելու հաղթանակ տանել Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ասաց նա:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։