486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ճանապարհային ոստիկանության ՃԵԿ խախտումների գրանցման կենտրոնը շահագործման է հանձնվել
19:16
27 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գրանցման կենտրոնը շահագործման է հանձնվել երեքշաբթի Երևանում:

Կենտրոնը ճանապարհային երթևեկության հսկողության համակարգի մի մասն է, որը ներդրվում է ՀՀ ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակներում:

Կենտրոնն ուղիղ կերպով միացված է 15 արագաչափերին, որոնք տեղադրված են Երևանի խոշոր փողոցներում և խաչմերուկներում, ինչպես նաև 40 տեսախցիկներին, որոնք տեղադրված են Երևանի 10 խոշորագույն խաչմերուկներում:

Կենտրոնի աշխատողները շուրջօրյա մեծ մոնիտորների վրա հետևելու են արագաչափերին և տեսախցիկներին և գրանցելու են խախտումները: Կենտրոնը սարքավորված է ժամանակակից տեխնիկայով:

Ինչպես լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, Կենտրոնը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և շատ կարևոր խնդիր է լուծում՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քանի որ նվազագույնի է հասցնում իրավախախտների և ճանապարհային ոստիկանների միջև անմիջական կապը:

«Խախտումները գրանցող մեր օպերատորները նաև չեն տեսնելու ավտոմեքենաների համարանիշները, ինչը նույնպես բացառում է կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ օպերատորները դեռ միայն հետևում են, իսկ տեսախցիկների կողմից գրանցած խախտումները տուգանվելու են միայն 2012թ.-ի հունվարի 15-ից, երբ Հայաստանում արդեն լիովին կգործածվի ճանապարհային երթևեկության հսկողության համակարգը:

Ըստ Օսիկյանի՝ խախտումների գրանցումից հետո Ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է յոթօրյա ժամեկտում խախտումների արձանագրություն կազմել, որից հետո երեք օրվա ընթացքում տուգանքի մասին ծանուցում ներկայացնել խախտողին:

«Համակարգը նաև խախտողին կազմված արձանագրությունը բողոքարկելու լայն հնրավորություն է տալիս, քանի որ ծանուցման հետ նա հատուկ գաղտնաբառ կստանա, որի օգնությամբ Ոստիկանության կայքում կարող է տեսնել իր խախտման ձայնագրությունը և բողոքարկելիս օգտագործել այն»,- ասաց նա:

Օսիկյանը տեղեկացրեց նաև, որ այն վայրերում, որտեղ տեղադրված են տեսախցկիներն ու արագաչափերը, ճանապարհային ոստիկանները ծառայություն չեն տանելու:

Ներկայումս, բանակցություններ են տարվում «Հայփոստ» փոստային օպերատորների հետ՝ վարչական ակտերը տպագրելու, ծրարավորելու և հասցեատերերին առաքելու մասին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։