481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պարտավոր է հետ կանչել ստորագրությունն արձանագրությունների տակից Թուրքիայի ցանկացած շահարկումների դեպքում. քաղաքագետ
14:15
26 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է պատրաստ լինի անհապաղ հետ կանչել իր ստորագրությունը երկկողմ արձանագրությունների տակից այն դեպքում, եթե Թուրքիայի կողմից որևէ շահարկման դեպքում դրանք օգտագործվեն Հայաստանի ազգային և պետական շահերի դեմ, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

«Մենք մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ նրանց, ովքեր ներգրավված են այս գործընթացում, պետք է բացատրենք, որ ներկայումս գոյություն ունեցող դրությունը մեզ համար անընդունելի է: Այլ կերպ ասած՝ «մարինացված» արձանագրությունները մեզ որևէ կերպ չեն գոհացնում»,- երկուշաբթի ասաց Բեքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Հիշեցնելով, որ Հայաստանը գործընթացի նախաձեռնողն է եղել, Բեքարյանն ասաց, որ դրանով նա դրսևորել է իր բարի կամքը:

«Կապկություն անել և առաջարկել նոր բանակցություններ, ինչպես դա բազմիցս արել է Դավութօղլուն (Թուրքիայի ԱԳՆ ղեկավար), պարզապես աբսուրդ է, ստիպել դրանք վավերացնելը Հայաստանի խնդիրը չէ, քանի որ նրա ռեսուրսները չեն բավարարի»,- պարզաբանեց նա:

«Չի կարելի նրան թույլ տալ շահարկել արձանագրությունները, անընդունելի է նաև, որ մեր քայլերը հասկացված չլինեն մեր գործընկերների կողմից»,- ընդգծեց նա:

Այս առիթով Բեքարյանն ասաց, որ գործընկերների հետ պետք է սկսել խորհրդատվություններ, որոնք կարձանագրեն որոշակի իրադարձային ժամկետներ:

 «Այլ կերպ ասած՝ եթե Թուրքիան շահարկման որևէ փորձ կատարի, հենց այդ պահին Հայաստանը պետք է պաշտոնական հայտարարություն անի և դուրս գա գործընթացից»,- ասաց նա:

Թուրքիան ամեն կերպ ձգձգում էր փաստաթղթերի վավերացումը, ինչի առիթով Հայաստանի նախագահը 2010 թվականի ապրիլի 22-ին հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին, հայտարարելով, որ Անկարան պատրաստ չէ շարունակելու սկսած գործընթացը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: