486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գիտնականները 2012 թ.-ին Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի դրամաշնորհներ կստանան
15:14
23 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գործող 25 գիտական խմբերը 2012 թ.-ին  5 հազարական դոլարի չափով դրամաշնորհ կստանան Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամից (Armenian National Science and Education Fund – ANSEF), «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայկական աստղագիտական միությունից:

Ըստ տեղեկատվության՝  հաղթողներին ընտրել է ANSEF-ի հանձնաժողովը՝ անկախ ռեցենզենտերի կարծիքների հիման վրա:

Դրամաշնորհների հաղթողների թվում են 16 գիտական խմբեր ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից, վեց խումբ՝ ԵՊՀ-ից և մեկական խումբ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից, Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանից և Հայկական ճարտարապետական ակադեմիայից:

«Ամենաշատ դրամաշնորհները հաղթել են Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (6 խումբ), Բյուրականի աստղադիտարանի (3 խումբ), ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության և կենսաքիմիայի ինստիտուտների (2 խումբ) խմբերը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամը (ANSEF) հիմնադրվել է 2000 թ.-ին ԱՄՆ-ի հայկական մտավորականության ներկայացուցիչների կողմից և գործում է Հայկական օգնության հիմնադրամի շրջանակներում:

2011 թ.-ից սկսած ANSEF-ն ամեն տարի 25-ական դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում գործող գիտական խմբերին: Այսօրվա դրությամբ ANSEF-ը տրամադրել է 300 դրամաշնորհ, որոնցից օգտվել է շուրջ 550 հայ գիտնական, այդ թվում նաև բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ: Դրամաշնորհներն օգտագործվել են աշխատավարձերի տրամադրման, սարքավորումների ձեռքբերման, գործուղումներ կազմակերպելու և այլ ծախսերի համար, որոնք ապահովում են գիտական գործունեությունը:

ANSEF-ի կողմից տրամադրված դրամաշնորհների արդյունքում էականորեն ակտիվացել է գիտական խմբերի գործունեությունը, ստացվել են բազմաթիվ նոր արդյունքներ, հրատարակվել են հարյուրավոր գիտական հոդվածներ, հաստատվել են համագործակցության նոր ձևեր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: