480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Ամերիա» ընկերությունների խումբն ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի՝ կյանքի համար պայքարող երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով
12:19
23 Դեկտեմբերի 2011

«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 23-ին ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի՝ քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու նպատակով, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ «Ամերիա» ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել Ամանորի շեմին նման աճուրդի կազմակերպումը:

Աճուրդին կներկայացվեն հայ անվանի մի շարք անձանց ստեղծած նկարները: Նրանց շարքում են` Լևոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ազատ Գասպարյանը, Լևոն Մալխասյանը,Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Յակոբ Զարգարյանը, Հայկ Դեմոյանը, Շուշան Պետրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Անդրեն, Արամոն, Նունե Եսայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Խանդիկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գևորգյանը, Էդուարդ Թոփչյանը և այլոք:

«Նկարչական աշխատանքների կազմակերպման հարցում իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Գեղագիտության Ազգային Կենտրոնը: Իսկ միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը», - նշում է բանկի մամուլի ծառայությունը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ աճուրդին ներկայացվելու են նաև հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ, աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք են զգում:

«Կոչ ենք անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիա» խմբի նախաձեռնությանը, մասնակցել բարեգործական ցուցհանդես-աճուրդին կամ հանդես գալ առանձին հանգանակությամբ: Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի օգնել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին, ովքեր այս պահին ունեն դրա խիստ կարիքը, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում, պայքար, որի ելքը կախված է մեր բոլորի ֆինանսական ու բարոյական աջակցությունից», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: